Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան

Ապրիլ 24,2026 18:33 Share

Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանում քաղաքապետ Էմանուել Գրեգուարի հրավերով Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանն ու դեսպանության անձնակազմը մասնակցել են Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ընդունելությանը։

Միջոցառմանը ներկա էին խորհրդարանականներ, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային, մշակութային և եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ, հարյուրավոր ֆրանսահայեր և ֆրանսիացիներ։

Ընդունելությանը ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Փարիզի քաղաքապետ Էմանուել Գրեգուարը և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահները:

Իր ելույթում դեսպան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Փարիզի նորընտիր քաղաքապետին` Հայաստանի և հայ ժողովրդի հետ համերաշխության համար և Հայոց ցեղասպանության 111 ամյակին նվիրված ընդունելության կազմակերպման համար։

Դեսպանն ընդգծել է, որ պատմության ընթացքում Ֆրանսիան մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին և շնորհակալություն է հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերած մշտական աջակցության համար` կարևորելով Ֆրանսիայի դերակատարումը Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում։

Դեսպան Արման Խաչատրյանը նշել է, որ, հարգելով Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, Հայաստանը շարունակում է հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված իր ջանքերը՝ ընտրելով խաղաղության ուղին։

Նա նաև հավելել է, որ Հայաստանի Հանրապետության նախաձեռնությունները միջազգային հարթակներում նպաստում են ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը։

Քաղաքապետարանի սրահը լուսավորված էր Հայաստանի դրոշի գույներով։

 

Ֆրանսիայում ՀՀ դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930