Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստում Արման Խաչատրյանը ներկայացրել է COP 17 համաժողովի նպատակները

Հոկտեմբեր 14,2026 14:54 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան, Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի 134-րդ նիստին։

Դեսպան Խաչատրյանը գործընկերներին է ներկայացրել Հայաստանում առաջիկայում մեկնարկող «Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի» Կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) և դրան նախորդող «Առաջնորդներ՝ հանուն բնության» գագաթնաժողովի նպատակները և ակնկալվող արդյունքները՝ վերահաստատելով Հայաստանի շարունակական հանձնառությունը կենսաբանական բազմազանության պահպանմանն ուղղված միջազգային ջանքերին։

Դեսպանը անդրադարձել է նաև 2027թ․ Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի, ինչպես նաև դրանց նախօրեին նախատեսվող Ֆրանկոֆոնիայի մշակույթների նախարարների համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Որպես ՖՄԿ անդամակցության և կարգավիճակի փոփոխության հայտերի կոմիտեի փոխնախագահ՝ Արման Խաչատրյանը Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդին է ներկայացրել Կոմիտեի գործունեության և կատարված աշխատանքների մասին զեկույցը։

Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել