Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանց, որոնք իրենց չեզոք պահեցին, պետք է անեին այն, ինչ չարեցին․ Սերժ Սարգսյանը բացահայտում է՝ ում էր ուղղված իր վերջին հայտարարությունը

Ապրիլ 24,2026 18:44 Share

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պարզաբանեց՝ ում էր ուղղված իր հրաժարականի 8-ամյակի առիթով վերջին հայտարարությունը, որում ասվում էր, թե «Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին» ։

«Տարբեր մարդկանց, նրանք, որոնք իրենց չեզոք պահեցին, պետք է անեին այն, ինչ չարեցին»,– Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանը։

Հարցին՝ ի՞նչ չարեցին, որ պետք է անեին, Սարգսյանը չպատասխանեց։ Մեկ այլ հարցի՝ իսկ անուններ չե՞ք ցանկանա տալ, Սարգսյանը պատասխանեց՝ իհարկե, ոչ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930