Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության տարելիցին համերաշխություն եմ հայտնում աշխարհի հայ համայնքներին․ Ֆրենկ Փալոն

Ապրիլ 24,2026 19:22 Share

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ՝ համերաշխություն հայտնելով աշխարհասփյուռ հայ համայնքներին։

«1915 թվականի այս օրը Օսմանյան կայսրությունում սկսվեց մեկ միլիոնից ավելի հայերի ցեղասպանությունը՝ հայ մտավորականների և համայնքի առաջնորդների սպանությամբ։

Հայոց ցեղասպանության հիշատակի այս օրը ես կրկին համերաշխություն եմ հայտնում աշխարհի հայ համայնքներին և կոչ եմ անում մեր առաջնորդներին այս հանցագործությունը կոչել իր պատշաճ և հստակ անունով»,-գրել է Փալոնը X-ի իր միկրոբլոգում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930