Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմությունը կրկնվում է նաև այն ժողովուրդների համար, ովքեր մոռանում են իրենց անցյալը, իրենց նախնիներին»

Ապրիլ 24,2026 22:11 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը նշում է.

«Երբ Հայոց ցեղասպանության մասին լսում էի պապիցս, մտածում էի, որ այլևս երբեք դա չի կրկնվի։ Չի կարող հայը նորից անցնել Դեր Զորի անապատով ու դառնա տնավեր։ Բայց 2023 թվականին սեփական աչքերով տեսա ու զգացի նույն ողբերգությունը։ Գենետիկական հիշողությամբ զգացի նույն ցավը։

Մենք բոլորս անզոր վկան էինք նոր ցեղասպանության։

Ասում են, պատմութունը նորից ու նորից կրկնվում է, եթե ժողովուրդը դասեր չի քաղում ու չի ընտրում ուժեղ լինելու ճանապարհը։ Պատմությունը կրկնվում է նաև այն ժողովուրդների համար, ովքեր մոռանում են իրենց անցյալը, իրենց նախնիներին։

Որքան էլ մեզ ստիպեն մոռանալ, ուրանալ մեր սրբադասված նախնիներին՝ հիշելու ենք։ Որքան էլ արգելեն խոսել Եղեռնի մասին՝ ավելի բարձր ենք խոսելու։

Ոչինչ չի մոռացվել…»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930