Մասիսում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն ի թիվս այլնի ասաց, որ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները Կովկասում լինելու ամենազարգացած երկիրը:
Նա Նիկոլ Փաշինյանին էլ անդրադարձավ. «Այն խառնակչությունը, որ երկրի ներսում իրականացնում է ՀՀ իշխանությունը, պետք է ուղղակի ստոպ տար դրան՝ բոլորին իրար դեմ լարել, վախեցնել պատերազմով, Արարատը հակադրել Արագածին… Հատուկ նպատակադրված փորձում են անհանգստություն առաջացնել ժողովրդի մոտ, իսկ սա ազդում է ամեն ինչի վրա՝ տնտեսական ակտիվության, տրամադրության, ընտանիքում, հարեւանների հետ հարաբերությունների վրա: Սա քայքայիչ մի բան է…
Եթե Հայաստանի առաջնորդը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ ճիշտ այն, ինչն արվում է այսօր Հայաստանում, ոնց որ հատուկ մտածված լինի: Ես փաստեր չունեմ գործակալության, բայց ամբողջ այս գործունեությունը վկայում է, որ սրանք այս մոդելի մեջ են աշխատում»:
Քաղաքացու հարցին պատասխանելով ու դառնալով Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի հարաբերություններին՝ հավելեց, որ սովորություն չունի ընտանիքներ քննարկելու, բայց, իր ձեւակերպմամբ, անգամ այդ արժեքային համակարգն են դարձել բրազիլական սերիալ:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































