«Այս օրերին անընդհատ մտածում եմ, թե ինչ է ուզում մեր ժողովուրդը, ՀՀ պարզ քաղաքացին… Միգուցե սխալվում եմ, բայց իմ տպավորությունն այն է, որ ուզում է հանգիստ կյանք, աշխատանք, բերքի իրացման հարց չունենա, կյանքը լինի կայուն, կանխատեսելի, հասկանալի: Պետությունը պետք է կանգնած լինի քաղաքացու կողքին, ոչ թե փայտը ձեռքին նստած լինի ուսերին… Երեւի սա է ուզում քաղաքացին: Եթե սխալվում եմ, ինձ ուղղեք»,- Մասիսում՝ «Առնո Բաբաջանյանի» անվան երաժշտական դպրոցում քաղաքացիների հետ «Հայաստան» դաշինքի անդամների հանդիպման ժամանակ ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Գործարարն ուզում է, որ հարկային դաշտը լինի հասկանալի, որ հարկերը չավելանան,քաղաքացին ուզում է, որ գույքահարկը այնպիսին չլինի, որ փող պարտք չանի գույքահարկ վճարելու համար: Իմ տպավորության շատ պարզ նպատակներ ունի քաղաքացին..Ազգային նվաստացում չլինի, արժանապատիվ կյանք ունի: Սրանք այն պարզ, բազային բաներն են, որոնց բացակայության դեպքում մարդ անընդհատ ճնշված է իրեն զգում, մտածում է, թե իր երեխայի ապագան ինչպես պետք է լինի, մնա՞ Հայաստանում, թե արտագաղթի, մտածում է՝ միջավայրն ապրելու համար կոնֆորմային չի լինելու…
Ինչու պետք է ՀՀ քաղաքացին անընդհատ մտածի անվտանգության մասին: Ես նախագահ ժամանակ մի քանի ընտրություններով անցել եմ, բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել: Իմ նախագահության ժամանակ անվտանգության մասին ոչ ոք չէր հարցնում…Անկեղծ ասեմ՝ այդ թեման չկար, որովհետև կար անվտանգություն, մարդկանց մոտ կար վստահություն, որ հիմնական խնդիրն աշխատատեղն է, այլ հարցեր, ինձ անվտանգությունից հարցեր չէին տալիս:
Բայց հիմա ում հետ հանդիպում ես, առաջին հարցը հետեւյալն է՝ պատերազմ լինելու է, թե ոչ, երկիրն անվտանգ է, թե ոչ: Ով տղա երեխա ունի, մտածում է, բա որ գնա բանակ, ինչ է լինելու: Իսկ հարց չի՞ առաջանում, թե ինչու է այսպես…Մարդիկ սկսում են անվտանգության մասին մտածել այն ժամանակ, երբ երկրի առաջնորդը դադարում է մտածել անվտանգության մասին»,-ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































