Եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան հաջորդ կիրակի, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք: Ըստ «GALLUP International Association»-ի անցկացրած հարցման արդյունքների, ստացվել է հետեւյալ պատկերը. ՔՊ-ին ձայնը կտա հարցվածների 26.7%-ը, «Ուժեղ Հայաստանին»՝ 14.1%-ը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքին՝ 8.2%-ը, ԲՀԿ-ին՝ 7,5%-ը, «Միասնության թեւերի» օգտին կքվեարկի 4.2%-ը , «Դեմոկրատիա, օրենք կարգապահություն» կուսակցության օգտին՝ 3.1%-ը:
«Լուսավոր Հայաստանին» իր ձայնը պատրաստվում է տալ հարցվածների 2.7%-ը, Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը՝ 2.3%-ը, «Նոր Ուժ» ռեֆորմիստական կուսակցությանը՝ 1.9%-ը, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 1.7%-ը, իսկ Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցությանը՝ 1.1%-ը: Մյուս ուժերն այս հարցման արդյունքներով 1-ից ցածր միավորներ են ստացել:
Որքանո՞վ եք վստահ Ձեր ընտրության մեջ, այս հարցմանն ի պատասխան՝ 62.7%-ը պատասխանել է, որ լիովին վստահ է եւ կարծիքը չի փոխվի, 10.9%-ը նշել է, որ ավելի շուտ վստահ է: 5.9%-ն ավելի շուտ վստահ չէ, 10.8%-ը ընդհանրապես վստահ չէ, եւ հնարավոր է կարծիքը փոխվի:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































