Ձեր կարծիքով՝ ո՞ր երկիր կամ երկրներ պետք է ուղղվի Հայաստանի ինտեգրման վեկտորը։ Ըստ «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի ներկայացրած հարցման արդյունքների՝ 59.9%-ը նշել է, որ Հայաստանը պետք է ունենա հավասար հարաբերություններ ազդեցության կենտրոնների հետ, 17.6%-ը նշել է, որ Հայաստանի ինտեգրման վեկտորը պետք է ուղղվի Ռուսաստան, 12.4%-ի համոզմամբ՝ դեպի ԵՄ, իսկ 5.1%-ը նշել է՝ դեպի ԱՄՆ։
Ինչպես կգնահատեք Հայաստանում քաղաքական իրավիճակը․ այս հարցին ի պատասխան՝ 16.5%-ը նշել է լիովին հանգիստ, 24.8%-ը՝ ավելի շուտ հանգիստ։ 26.3%-ի համոզմամբ՝ քաղաքական իրավիճակն ավելի շուտ լարված է, իսկ 26.7%-ը նշել է՝ շատ լարված է։ 5.6%-ը դժվարացել է հարցին պատասխանել։
Հարցին՝ տեղյա՞կ եք, թե երբ են տեղի ունենալու 2026թ․ խորհրդարանական ընտրությունները, 60.7%-ը ճիշտ է պատասխանել՝ հունիսի 7-ին, իսկ 17.5%-ը սխալ օր է նշել։ 21.8%-ը պատասխանել է, որ չի մտաբերում, թե որ օրն են լինելու խորհրդարանական ընտրությունները։
Հարցին՝ խորհրդարանական ընտրությունները կանցնեն արդա՞ր, թե կեղծիքներով, 26%-ը նշել է, որ միանշանակ արդար կանցնեն, 22.3%-ը նշել է՝ ավելի շուտ արդար։ 20.2%-ը նշել է, որ ավելի շուտ կեղծիքներով կանցնեն ընտրությունները, իսկ 21.1%-ը նշել է՝ միանշանակ կեղծիքներով։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































