Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հույսերը մնացել են անիրականանալի եւ հույս էլ չկա, որ կիրականանան».  արվեստագետ Կարեն Քյուփելյանը մշակութային ակցիա իրականացրեց ԿԸՀ առջեւ

Մայիս 03,2026 14:56 Share

«Որպես արվեստագետ՝ իմ վերաբերմունքն եմ հայտնում քաղաքական կուսակցություններին եւ մեր երկրում կատարվող գործընթացին։ Օդից կախված մեր իղձերում ութ տարի ոչինչ չի փոխվել։ Մեր հույսերը մնացել են անիրականանալի եւ հույս էլ չկա, որ կիրականանան, քանզի մարդիկ, որոնք տասնյակ տարիներ իշխանություն են զավթել, քաղաքական գնահատական չլինելու հետեւանքով այսօր էլ քաղաքական դաշտում են, ու մարդիկ չգիտեն՝ ում են ընտրելու։ Այսինքն, քաղաքական դաշտ չի ձեւավորվում հենց քաղաքական գնահատական չտալու հետեւանքով»,- լրատվամիջոցներին ասաց Կարեն Քյուփելյանը ԿԸՀ շենքի առջեւ իրականացրած իր ակցիայի մասին։

Նրա պարզած պաստառի վեց կարգախոսների համադրումը իր տեսակետով բնութագրում է մեր երկրի ընդհանուր քաղաքական դաշտը, որի խորհրդանշական կղանքը նա շարեց ԿԸՀ աստիճաններին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031