Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր եկեղեցին կզբաղեցնի այն տեղն ու դերը, որին արժանի է. Սամվել Կարապետյան

Մայիս 04,2026 13:57 Share

Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ,  ի թիվս այլնի, պատասխանելով եկեղեցու վերաբերյալ հարցին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հետեւյալը նշեց. «Շիրակի թեմի առաջնորդը հայ ազգի լավագույն ներկայացուցիչներից մեկն է,  ամենախիզախը, ամենահամառը, ով պայքարել է այս ամբողջ անարդարության դեմ… Գյումրի քաղաքը, հավանաբար, Հայաստանի ամենագունեղ, ամենայուրահատուկ քաղաքն է, բայց, ցավոք, Շիրակի մարզը նաեւ ամենաաղքատն է»:

Սամվել Կարապետյանի ձեւակերպմամբ, «Մեր Եկեղեցին կզբաղեցնի իր տեղն ու դերը մեր ժողովրդի կյանքում՝ այն տեղն ու դերը, որին արժանի է: Մենք հիշում ենք, որ առաջին քրիստոնյա ազգն ենք, մենք դրանով կհպարտանանք ամբողջ աշխարհում։ Դուք դա շատ շուտով կզգաք։ Ամբողջ աշխարհը կրկին կլսի դրա մասին, եւ Եկեղեցին շատ կարեւոր տեղ կզբաղեցնի մեր ժողովրդի կյանքում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031