Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը մայիսի 5-ին հանդիպել է «Եվրոպական երկխոսության կենտրոնի» տնօրեն Անատոլի Լյաբեդզկայի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ իրավունքի գերակայության ապահովումը Հայաստանի Հանրապետության՝ որպես իրավական պետության, հիմնարար հատկանիշներից է:
Հանձնաժողովի նախագահի տեղակալը մանրամասն ներկայացրել է հանձնաժողովի առանցքային գործառույթներն ու առաջնահերթությունները:
Նա ամփոփել է հանձնաժողովի օրենսդրական գործունեությունը՝ անդրադառնալով քննարկված, շրջանառության մեջ դրված, ինչպես նաեւ ընդունված օրինագծերին:
Կարդացեք նաև
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հյուրերը նշել են, որ սա իրենց առաջին այցն է Հայաստան:
Արձանագրվել է, որ այս այցը նոր խթան կհանդիսանա համագործակցության խորացման եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:
Քննարկվել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
ՀՀ Ազգային ժողով


















































