«Փաշինյանը կեղծ ձևով է պատկերում իր հակառակորդներին, որպեսզի կարողանա ԵՄ-ից գումարներ հայթայթել, ծախսել դրանք, որ աղավաղի այն ամենը, ինչ մարդիկ տեսնում և լսում են համացանցում»,- ասուլիսում նշեց Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը, ապա ներկայացրեց իրենց կազմակերպության՝ «Ամստերդամ ընդ Փարթներս» իրավաբանական ընկերության 140 էջից բաղկացած հայեցակարգային զեկույցը՝ «Միտումնավոր միջամտություն ընտրական գործընթացների անխաթարությանը, ԵՄ ներգրավվածությունը և 2026 թ. Հայաստանի խորհրդարանական ընտրությունները» խորագրով։
«Մենք տեսնում ենք ԵՄ գործունեության սխալները Հայաստանում, ԵՄ-ն այնպիսի անձանց է բերում Հայաստան, որպեսզի աղճատի ալգորիթմները և կատարի գործողություններ, որոնք ինքը կհամարեր օտարերկրյա միջամտություն։ Այս ամենը 28 էջանոց փաստաթղթում նկարագրված է, սակայն չի ներկայացվում քաղաքական համայնքի այլ անդամներին, այն փակ է, հրապարակված չէ։ Այսինքն, միայն կառավարությունն է կարողանալու փորձագետներին ցուցում տալ, թե ինչն է ընդունելի, ինչը՝ ոչ։ Պարոնայք, դա ժողովրդավարություն չէ, դա միջամտություն է։
Կարդացեք նաև
Փաստացի ԱՄՆ Կոնգրեսն էր ասել, որ Եվրոպան է ընտրական միջամտությունների գրքի հեղինակը։ Նույն մատնահետքը տեսնում ենք նաև Հայաստանում, և ես կոչ եմ անում հայ ժողովրդին անպայման գնալ ու քվեարկել, քանի որ եվրոպացիների շահն է իրենց համոզմունքով ապահովելու Փաշինյանի պաշտոնավարման հաջորդ ժամկետը՝ Փաշինյանի հետ իրականացված նախընտրական քարոզչությունից մինչև հիբրիդային թիմը։ Եվրոպան պարզորոշ ցույց տվեց իր ընտրությունը, և դա ճիշտ ընտրություն չէ Հայաստանի համար։
Մենք մի իրավիճակում ենք, երբ աղքատությունը, Հայաստանի տնտեսական ցուցանիշները չեն տեղաշարժվում։ Փաշինյանը հարձակվում է նրանց վրա, ովքեր կարող են ձեռնոց նետել իր ավտոկրատ վերահսկողությանը։ Նա «Իրական Հայաստան» գաղափարն է առաջ քաշել, իսկ նրա իրական Հայաստանը փաստացի Հայաստանը չէ։ Այդ ամբողջը նրա մտքում է ձևակերպված, քանի որ նա մոռանում է Ղարաբաղի մասին, եկեղեցու մասին, որն ուզում է վերակառուցել։ Նա երկիրը նորովի է նախագծում, որ համապատասխանեցնի Ադրբեջանի կառավարության պահանջներին և նախընտրություններին և ԱՄՆ կառավարության ցանկություններին։ Աշխարհի պատմության մե հազվագյուտ դեպք է, երբ քաղաքական առաջնորդն այսքան բացասական է վարվում իր ժողովրդի պատմության, մշակույթի և կրոնի հետ»։
Ասուլիսն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































