Լրահոս
Օրվա լրահոսը

«Մակրոնը հայտարարում է, թե Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, բայց իր իսկ հայտարարությամբ այն դարձնում է կռվադաշտ». Վարդան Հակոբյան. «168 ժամ»

Մայիս 07,2026 09:00 Share

Եվրամիությունը կառավարող լիբերալ-գլոբալիստները Հայաստանն ու Հարավային Կովկասը փորձում են դարձնել պլատֆորմ՝ Ռուսաստանին հարված հասցնելու համար, և Կովկասը Ռուսաստանի դեմ ոտքի հանելը պատերազմի պատճառ է՝ «կազուս բելլի»։ Այսպիսի համոզմունք հայտնեց ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, դիվանագետ Վարդան Հակոբյանը՝ խոսելով Երևանում անցկացված եվրոպական գագաթնաժողովների և այս միջոցառումների ընթացքում հնչած հայտարարությունների մասին։

«Մակրոնը հայտարարում է, թե Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, բայց իր իսկ հայտարարությամբ այն դարձնում է կռվադաշտ։

Եթե անցնենք արդեն աշխարհաքաղաքական ու քաղաքական հարցերին, մենք տեսնում ենք, որ այս հայտարարություններով և այս քայլերով Հայաստանը դառնում է որոշակի պլատֆորմ… Հաճախ ենք այստեղ ասել, որ դե, Հայաստանն Ուկրաինա չէ՝ 50 մլն բնակչությամբ, նույնիսկ Ադրբեջան չէ, որը մոտավորապես 10 մլն բնակչություն ունի։

Բայց Հայաստանն ավելի շատ ոչ թե հետևակային, այլ օժանդակ դեր պետք է խաղա և հիմնականում պետք է լինի պլատֆորմ այդ ամբողջ նոր հակառուսական հարվածը պատրաստելու համար։ Բոլոր դեպքերում սա է ասում այս մարդը և դա ասելով՝ խփում է բոլոր պետությունների շահերին։ Ինչ-որ մեկը կարող է ասել՝ եվրոպացիներն էլ իրենց շահերն ունեն։ Այո՛, իրենց շահերի համար Հայաստանը դարձնում են բազմաթիվ պետությունների ուժային կենտրոնների հակադրման դաշտ։ Նրանք իրենց շահն են հետապնդում։

Այսօր էլ այդ շահի հետապնդումը դառնում է հակադրությունների, հակասությունների բախման կենտրոն, որովհետև կարող է անցնել ռազմական փուլի՝ ինչպես Ուկրաինայում անցավ, այսինքն՝ եթե դու Հարավային Կովկասը ոտքի ես հանում Ռուսաստանի դեմ, իսկ հետո՝ նաև Հյուսիսային Կովկասը, հետագայում էլ անցնում ես Միջին Ասիա, սա պատերազմի պատճառ է՝ «կազուս բելլի», և ռուսներն այս անգամ գուցե 8 տարի չհամբերեն»,- կարծում է Վարդան Հակոբյանը։

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031