Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազության և իմ դեմ թիրախավորումների իրական պատճառն ապօրինի գույքի բռնագանձման հայցերով պատճառված «անհանգստությունն» է. Աննա Վարդապետյան

Մայիս 07,2026 18:27 Share

Ընդիմադիր պատգամավորների բոլոր ելույթների, ինչպես նաև Դատախազության համակարգի և անձամբ իմ դեմ թիրախավորումների իրական պատճառն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով մեր կողմից այդ անձանց պատճառած «անհանգստությունն» է: Անդրադառնալով մի շարք քաղաքական ելույթների իրավական կողմին՝ այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և թվարկել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանից, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանից և Աղվան Վարդանյանից պահանջվող ապօրինի գույքերն ու դրամական միջոցները:

Մասնավորապես՝  

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված 6 անձանցից՝ զավակներից և նրանց ամուսիններից (Սեդրակ Քոչարյանից, Զարուհի Բադալյանից, Լևոն Քոչարյանից, Սիրանուշ Քոչարյանից, Գայանե Քոչարյանից, Վիգեն Չատինյանից) հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջվում է բռնագանձել.

23 անշարժ գույք, որից 18-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 11 միլիարդ 154 միլիոն 790 հազար դրամ: Անշարժ գույքերից 19-ը գտնվում են Կենտրոն վարչական շրջանում՝ 8-ը Պարոնյան փողոցում, 4 բնակարաններ Հյուսիսային պողոտայում, 2-ը՝ Աբովյան փողոցում, իսկ 2-ը Վազգեն Սարգսյան, բնակարաններից 2-ը՝ Տերյան փողոցում են, իսկ մեկը՝ Մանուկ Աբեղյանի.

Պահանջը ներառում է նաև 2 գույքի գնման իրավունք.

ավելի քան 3 միլիոն դոլար և 985 միլիոն դրամով ձեռք բերված պարտատոմսեր.

ավելի քան 1,4 միլիոն դոլարի և 200 միլիոն դրամի ավանդ.

Պահանջը ներառում է նաև թվով 15 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են այնպիսի ընկերություններ ինչպիսիք են ՓԲԸ-ն, «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն, և այլն.

Պահանջը ներառում է նաև 4 միլիոն դոլարի, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլիի և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք: Ներառում է նաև 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3,8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքի ձեռքբերման արժեքներ: Այն ներառում է նաև ավելի քան 20 միլիարդ դրամ՝ որպես ապօրինի եկամուտների մնացորդի և անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ ձեռքբերողներին փոխանցված կամ չնույնականացված գումարների հանրագումար: Գործի քննությունը գտնվում է նախնական դատալսումների փուլում:

 

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից պահանջվում է բռնագանձել.

14 անշարժ գույք.

2 տրանսպորտային միջոց.

2 իրավաբանական անձում մասնակցություն.

18.000 հատ բաժնետոմս.

ընդհանուր 1 միլիարդ 85 միլիոն 99 հազար դրամի փոխառության պահանջի իրավունք.

1100 հատ արժեթուղթ.

1 միլիարդ 111 միլիոն 685 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

410 միլիոն 581 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Արշավիրի Վարդանյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջվում է բռնագանձել.

Կոտայքի մարզում գտնվող 1 անշարժ գույք.

1 իրավաբանական անձում մասնակցություն.

110 միլիոն 306 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար.

248 միլիոն 267 հազար դրամ, որը չի հիմնավորվում Աղվան Վարդանյանի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել։

 

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Իշխան Վաչիկի Սաղաթելյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջվում է բռնագանձել.

5 անշարժ գույք.

5 տրանսպորտային միջոց.

3 իրավաբանական անձանցում մասնակցություն.

264 միլիոն 516 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

2 միլիոն 914 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

«Ինչն է հետաքրքիր, երբ մենք հարցնում ենք ապօրինի ծագում ունեցող գույքի ծագման մասին, երեք բացատրություն ենք լսում՝ «նվեր ենք ստացել, մեր պապիկներն էին հարուստ, մեր որդիներն են տաղանդավոր»: Դատարանները դեռ կքննարկեն «պապիկների ու տաղանդավոր որդիների» հարցը»,- հայտարարել է Աննա Վարդապետյանը և շնորհակալություն հայտնել Վճռաբեկ դատարանին՝  նվերի հարցը լուծելու համար. հստակ սահմանվել են նվեր ստանալու պայմաններն ու դեպքերը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031