Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ի համար կառավարությունը 380 հազար դոլար է առաջարկել․ սեփականատերը չի համաձայնի առաջարկին

Մայիս 08,2026 13:07 Share

Հայաստանի կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 հազար դոլար է առաջարկել բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին. լրագրողների հետ զրույցում այսօր այս տեղեկությունը հաստատեց ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի ԺՊ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանը։

«Սա հերթական անգամ ցույց է տալիս պետության վերաբերմունքը մասնավոր բիզնեսի նկատմամբ»,- ասաց նա։

Դավիթ Ղազինյանը՝ ՀԷՑ սեփականատերը կառավարության առաջարկը չի պատրաստվում ընդունել. «Բանական կամ տրամաբանություն ունեցող ո՞ր մարդը կարող է դա ընդունել։ Ընդհակառակը, դա ներկայացողին պետք է ուղարկել համապատասխան մասնագետի մոտ»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ավելի ուշ այս հարցը լրագրողները տվեցին նաեւ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին։

Նա հայտարարեց, որ իրենք գալիս են իշխանություն վերցնելու՝ ինչի՞ մասին կարող է խոսք լինել։

Նարեկ Կարապետյանը տեղեկացրեց՝ հիմնական ընդդիմադիր առաջնորդը՝ Սամվել Կարապետյանը, տնային կալանքից է քարոզչական գործընթացին մասնակցելու։

«Այս մարդը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-Ն․ Գ․) վերածվում է դիկտատորի։ Այն բաները, ինչ կանի ընտրություններում իր քիչ հավանական հաջողության դեպքում, սա դեռ մուլտն է. այնպիսի բաներ է սկսելու անել, որից մեր ժողովուրդը զգալու է սովետական ամենածանր բռնաճնշումների հոտը։ Մարդն աշխատանքից հարյուրավոր մարդկանց է հանում, ուղիղ հայտարարում է, որ բոլոր պաշտոնյաներին գաղտնալսում եմ։ Որևէ պետական պաշտոնյա իրավունք չունի՞ ընդդիմադիր լինել։ Սարքում են ոստիկանական երկիր»,- կարծում է Նարեկ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031