Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Սարոյանը տարբեր փաստաթղթերի տակ տարբեր ստորագրություն է դնում. փաստաբան

Մայիս 11,2026 13:08 Share

Հարկադիր կատարողը սպասարկում է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի քմահաճույքները: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ահազանգեց Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Արման Սարոյանը ամեն առիթով նամակ է գրում, օրինակ` ասում է facebook-յան էջ են բացել, խնդրում եմ, արգելեք: Հարկադիր կատարողն այս առումով, կարծես դարձել է Արման Սարոյանի անձնական աշխատակիցը»,- ասաց Զոհրաբյանն ու ցույց տվեց փաստաթուղթ, որը վկայում է, որ Արման Սարոյանը տարբեր փաստաթղերի տակ տարբեր ստորագրություններ ու անուններ է թողնում:

«Հարկադիր կատարողին դիմելիս գրում ու ստորագրում է Արման Սարոյան: Անձի երկվության այդպիսի բան կա, չէ՞: Այնուհետեւ նա տնօրինություն է ընդունում իբրեւ արդեն եպիսկոպոս ու ստորագրում է այլ ստորագրությամբ ու գրում է Գեւորգ: Սա իր կողմից ապացույց է, որ այստեղ մի բան այն չէ: Չի կարող աշխարհիկ հագուստով հոգեւոր ներքին հարցերը լուծել: Եկեղեցական պաշտոնյայի պաշտոնից ազատելու, զրկելու հարցը դատարանում ստուգման առարկա չի կարող դառնալ»,- ասաց Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին պաշտոնից ազատելով՝ դադարեցրել էր նաեւ նրա՝ որպես առաջնորդի լիազորությունները, այդ թվում՝ բանկային ոլորտում: Արման Սարոյանը դատարանում վիճարկել էր այդ տնօրինությունը ու խնդրել, որ որպես հայցի ապահովման միջոց ապահովվի, որ ինքը շարունակի պաշտոնավարել, իսկ դատարանը նման միջոցներ է ձեռնարկել:

Փաստաբանի խոսքով՝ այս ընթացքում հարկադիր կատարողը նամակներով սպառնում ու ահաբեկում է կաթողիկոսի կողմից նշանակված Մասյացոտնի թեմի առաջնորդ հայր Ռուբենին ու այլ քահանաների. «Պարտադիր տակը գրում են՝ թե չէ քրեական պատասխանատվության կենթարկենք»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031