Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս մարդը Արցախը տվել է, ճանապարհը տվել է, միակ բանը, որ ուզում ենք, ասում ենք՝ հիմա գոնե կանգնեցնենք, չթողնենք ադրբեջանցիները մտնեն Հայաստան»․ Նարեկ Կարապետյան

Մայիս 11,2026 13:42 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Սյունիքի մարզում շարունակում է նախընտրական հանդիպումները։ 

«Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն Ագարակում բնակչության հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիրը» պետք է երաշխավորներ ունենա։

«Մենք ասում ենք՝ երաշխիք տուր, ստորագրենք, որ վաղը այնպես չլինի՝ 15 հատ թուրք գալիս է այստեղ, ի՞նչ ենք անելու։ Եթե Ադրբեջանը մեր վրա ոչ մի նկրտում չունի, խի՞ չի ուզում, որ մենք երաշխավոր ունենանք։ Գիտեք՝ ինչո՞ւ, ինքը տեղ է թողնում հետոյի»,- ասաց նա։

Նարեկ Կարապետյանի խոսքով՝ չպետք է թույլ տալ, որ ադրբեջանցիները գան Հայաստան բնակվելու։ «Մենք չպետք է թողնենք, որ իրենք գան Հայաստան, 100 հոգի, 500 հոգի բերելով այստեղ՝ իրենք գործիք են ունենալու Հայաստանի վրա, մի հոգի մեկի հետ կռվեց, գնալու են ճնշելու ճանապարհով, ասելու են՝ անվտանգություն պետք է ապահովենք։ Մենք արդեն տվել ենք, այս մարդը Արցախը տվել է, ճանապարհը տվել է, միակ բանը, որ ուզում ենք, ասում ենք՝ հիմա գոնե կանգնեցնենք, չթողնենք ադրբեջանցիները մտնեն Հայաստան։ Այն, որ իրենք ասում են՝ 300 հազար ադրբեջանցի բերենք, այդ 300 հազարը ադրբեջանցիների միֆն է, այստեղ այդքան ադրբեջանցի է ապրել։ Այդ միֆը ուզում են բերել Հայաստան։ Ամենաբարդ տեղը այստեղ է լինելու ու Վարդենիսը։ Խնդիրն այն է, որ մենք չենք ուզում մի հատ էլ պայքարել, գնանք Օպերա, ասենք՝ հեռացեք, ընտրություններով ճամփենք, թող գնա։ Եթե մի ոտ շուտ ճամփեինք, Արցախի մի մասն էլ չէր տա, Քարվաճառն ու Լաչինն էլ չէր տա, արագ կպրծնեինք»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031