Լրահոս
Օրվա լրահոսը

Լոնդոնի պատժամիջոցների տակ հայտնված կառույցը ՀՀ-ում «ծրագրել էր իշխանափոխություն՝ հօգուտ ռուսամետ գործիչների»

Մայիս 12,2026 13:38 Share

«Ազատություն». Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախօրեին հայտարարել է ռուսաստանյան մի շարք կառույցների և մոտ հինգ տասնյակ ռուսաստանցիների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Պաշտոնական Լոնդոնը նրանց մեղադրում է «Ուկրաինայում ժողովրդավարության թուլացման, ինչպես նաև հայաստանյան ընտրություններին միջամտելու փորձերի համար»։

Բրիտանական կառավարության պնդմամբ՝ պատժամիջոցների թիրախում հայտնված կառույցներից մեկը՝ Մոսկվայում գործող Սոցիալական նախագծման գործակալությունը, «արշավներ էր ծրագրում, որոնց նպատակը Հայաստանում ռուսամետ կազմակերպությունների ստեղծումն էր և իշխանափոխությունը՝ հօգուտ ռուսամետ գործիչների»։

Լոնդոնի պատժամիջոցների տակ հայտնված ևս մեկ ռուսական կառույց՝ АНО Диалог կազմակերպությունը, ըստ Միացյալ Թագավորության կառավարության, «Հայաստանի ներքին քաղաքականությանը միջամտելուն ուղղված իր պլանները համակարգում էր Ռուսաստանի հետախուզության հետ»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031