Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի բնակիչ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության վարչապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությունից հետաքրքրվեց՝ որն էր ՔՊ-ի հետ իր բաժանման պատճառը։
«Նիկոլի հետ շատ-շատ մոտ էիք․ ի՞նչն էր պատճառը, որ դուք նման ձևով հակառակ գնացիք իրեն։ Ի՞նչը չի կատարվել իր կողմից, ձեր միջով ի՞նչ անցավ»,- հարցրեց քաղաքացին։
«Ես ասել եմ, հիմա էլ կասեմ՝ ՔՊ-ն շատ արագ սկսեց շեղվել հեղափոխական սկզբունքներից։ Օրինակ՝ մարդկանց լայք տալու համար գործից էին ազատում, նույն պարգևավճարների հետ կապված անձամբ ունեցել եմ խոսակցություն վարչապետի հետ։ Ասել եմ՝ պարոն վարչապետ, ես մի բան չեմ հասկանում, երբ մենք հեղափոխություն էինք անում, անում էինք, որ մարդիկ լավ ապրեն, բայց մարդիկ դեռ լավ չեն ապրում, իսկ ձեր թիմի մարդիկ սկսել են լավ ապրել։ Էդ ո՞նց հասկանանք։ Նույն հեղափոխական նախարարը, որ ամբողջ կյանքը 300․000 դրամով լավ ապրել է, հիմա էլ կարող է ապրել, մինչև ժողովրդի վիճակը փոխվի»,- ասաց Մարությունը՝ շեշտելով, որ ինքը երբեք պարգևավճար չի վերցրել։
Կարդացեք նաև
Մեկ այլ քաղաքացի արձագանքեց՝ ուրեմն այլ եկամուտներ եք ունեցել, դրա համար չեք վերցրել պարգևավճարը․ «Չեխիայով, բանով, կվարտիրեքով, ինչի չգիտենք, որ»։
«Դուք մեր սիրած դերասանն եք, բայց ոչ քաղաքապետ, վարչապետ»,- հավելեց մեկ այլ քաղաքացի։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































