Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցաւ Ռայի Պատրիարքին եւ եւ Լիբանանի մօտ պապական նուիրակին հետ

Մայիս 15,2026 19:15 Share

Այսօր՝ Ուրբաթ, 15 Մայիս 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը յաջորդաբար հանդիպումներ ունեցաւ մարոնիթ եկեղեցւոյ պետ Ռայի Պատրիարքին եւ Լիբանանի մօտ պապական նուիրակ Փաուլօ Արք. Պորճիայի հետ:

Ռայի Պատրիարքին հետ քննարկուեցան Լիբանանի այժմու կացութեան առնչուած հարցեր, ինչպէս նաեւ հոգեւոր պետերու յառաջիկայ հանդիպման օրակարգը: Նորին Սրբութիւնը տեղեակ պահեց Պատրիարքը յառաջիկայ օրերուն Վատիկան այցելութեան եւ Լեւոն ԺԴ. Պապին եւ շարք մը բարձրաստիճան պատասխանատուներու հետ իր հանդիպումներուն մասին:

Պապական նուիրակին հետ դարձեալ Լիբանանի եւ Միջին Արեւելքի այժմու կացութեան ընդհանուր անդրադարձ կատարելէ ետք, խօսակցութեան առանցքը հանդիսացաւ Վեհափառ Հայրապետին Վատիկան կատարելիք պաշտօնական այցելութիւնը՝ իր զանազան երեսներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031