Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Ա. կաթողիկոս ընդունեց Ամերիկայի Միացեալ Նահանգներու դեսպանը

Հոկտեմբեր 15,2026 23:52 Share
Աջակցեք aravot.am-ին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ՖԲ էջից.

Հինգշաբթի, 15 Հոկտեմբեր 2026-ի առաւօտուն, Անթիլիասի Մայրավանքին մէջ հանդիպում մը կայացաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Լիբանանի մօտ Ամերիկայի Միացեալ Նահանգներու դեսպան Միշէլ Իսայի միջեւ։

Շուրջ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքին արծարծուեցան Լիբանանի ներկայ կացութեան առնչուած հարցեր։
Աւարտին, Վեհափառ Հայրապետը շեշտեց, թէ լիբանանեան ծագում ունեցող եւ Լիբանանի հարցերուն մօտէն ծանօթ, ինչպէս նաեւ Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախագահին հետ ուղղակի կապ ունեցող ու անոր բարեկամ դեսպան մը ունենալը մեծ առաւելութիւն է Լիբանանի համար, եւ, հետեւաբար, սպասելի է, որ Լիբանանը առաւելագոյն չափով օգտուի ներկայ դեսպանին դիւանագիտական ծառայութենէն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել