Լրահոս
Օրվա լրահոսը

Բուհում, գիտական կազմակերպությունում արգելվում է քարոզչություն իրականացնելը` հիշեցնում է ԿԸՀ-ն

Մայիս 20,2026 15:42 Share

Ընտրությունների մասնակից հարգելի՛ կուսակցություններ, դաշինքներ,

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ բուհում և գիտական կազմակերպությունում արգելվում է քաղաքական, կուսակցական, կրոնական գործունեություն և քարոզչություն իրականացնելը, այդ թվում՝ քաղաքական, կուսակցական, կրոնական գործունեություն կամ քարոզչություն իրականացնելու նպատակով բուհի և գիտական կազմակերպության ֆինանսական, տեղեկատվական, նյութական միջոցները, տարածքները, տարբերանշանները, մարդկային ռեսուրսներն օգտագործելը, ինչպես նաև քաղաքական, կուսակցական, կրոնական քարոզչություն կամ գործունեություն իրականացնելիս բուհի և գիտական կազմակերպության անունից հանդես գալը։

Կոչ ենք անում նախընտրական քարոզչությունն իրականացնելիս առաջնորդվել բացառապես ՀՀ օրենսդրությունից բխող կարգավորումների շրջանակում։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031