Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Սարգսյանը և դեսպան Մոնրոյ-Վինթերը քննարկել են ՀՀ-ի և Նիդերլանդների միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը առնչվող հարցեր

Մայիս 21,2026 10:26 Share

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, փոխգնդապետ Աալերտ Խերալդ Հայուբրեխդսին:

Նախարարի տեղակալը շնորհավորել է պաշտպանության հարցերով կցորդին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև պաշտպանության բնագավառում երկկողմ և ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել