Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ աջակցության շնորհիվ հայկական ծաղիկներն առաջին անգամ ներկայացվել են Նիդերլանդներում անցկացվող IFTF 2026 միջազգային ցուցահանդեսում

Նոյեմբեր 06,2026 17:43 Share
Աջակցեք aravot.am-ին

2026 թվականի նոյեմբերի 3-5-ը Նիդերլանդներում անցկացված International Floriculture Trade Fair (IFTF)⁠ միջազգային ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցել են հայկական կտրված ծաղիկներ արտադրող չորս ընկերություն՝ Armenia Rose, Green House, Miss Rose եւ Rose Art։

IFTF-ը ծաղկաբուծության ոլորտի առաջատար միջազգային հարթակներից է, որը մեկտեղում է աշխարհի տարբեր երկրների արտադրողներին, արտահանողներին, գնորդներին եւ ոլորտի մասնագետներին։

«Սա կարեւոր հանգրվան է Հայաստանի ծաղկաբուծության ոլորտի համար», – ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան գրառման մեջ։ «Առաջին անգամ այսպիսի հարթակում ներկայանալը պարզապես արտադրանքը ցուցադրելու հնարավորություն չէ։ Այն հնարավորություն է՝ միջազգային գնորդներին ներկայացնելու հայկական ծաղիկների որակն ու ներուժը, հաստատելու նոր գործարար կապեր, ծանոթանալու շուկայի միտումներին եւ միջազգային պահանջներին, ինչպես նաեւ բացահայտելու արտահանման նոր հնարավորություններ»։

Ընկերությունների միջազգային ներկայությունն ընդլայնելու այս հնարավորությունն առաջացել է Միջազգային առեւտրի կենտրոնի (ITC) կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Հագուստի եւ ագրոբիզնեսի կայուն արժեքաշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակում։

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30