«Քարոզարշավի երկրորդ շաբաթը շուտով կլրանա, և մենք հայտնվել ենք մի խառնաշփոթ, զզվելի իրավիճակում և չենք հասկանում, թե ում հետ գործ ունենք՝ քուչի տղո՞ւ, գողականի՞, վախկոտի՞, լակոտի՞։ Չենք հասկանում՝ մենք ում հետ գործ ունենք։ Այս ընթացքում ես շատերից եմ լսում, թե երբ կավարտվի այս ամենը»,- ասաց «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը՝ «Հայելի» ակումբում անդրադառնալով քարոզարշավի ընթացքում իշխանության և դրա ղեկավարի պահվածքին։
«Ես ուսումնասիրել եմ և որևէ երկրում՝ աղքատ, թե զարգացող, չեմ գտել մի ղեկավար, որի բառապաշարը քուչի տղու բառապաշարից չտարբերվի իր ժողովրդի, իր ասած՝ հերոս հարկատուի, էս երկիրը շահող-պահող ժողովրդի հետ շփվելիս։
Ի՞նչ է նշանակում՝ երկրի ղեկավարն իր ժողովրդին ասի «համբալներ», «ձեզ կսատկացնենք», «ձեզ կչոքացնենք», «ձեզ կկզըցնենք»։ Ուզում եմ դիմել քպականներին։ Ալիևի առաջ չոքածը, Ալիևի առաջ կզածը, ուրիշի կոշիկ լիզողը որևէ պարագայում, հիմա ներողություն եմ խնդրում բառապաշարի համար, ուղղակի ուզում եմ հասկանալի լինի նաև իրենց համար, չի կարող որևէ հայի ոչ կզըցնել, ոչ չոքացնել։ Ալիևի դեմ կզողը, չոքողը չի կարող այստեղ որևէ մեկին առնվազն կզըցնել, չոքացնել»,- ասաց Ռուզան Ստեփանյանը։
Բոլորից խլելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը տիկին Ստեփանյանն արձագանքեց. «Դուք խլելու վարպետ եք։ Այս տարիների ընթացքում դուք սեփական նախաձեռնությամբ ոչինչ չստեղծեցիք։ Ձեր ստեղծածը զրո է։ Դուք ինչ բացել եք, վեց ամսվա կյանք թող ունենար։ Ուրիշների արածը, ուրիշների բացածը դուք տարել ու թուրքերին հանձնել գիտեք»,- ասաց Ռուզան Ստեփանյանը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































