Լրահոս
Օրվա լրահոսը

30 տարի գողացան՝ բանակին թողնելով կանսերվի կոկոշներ․ Փաշինյան

Մայիս 21,2026 22:11 Share

Այսօր Արտաշատում հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Քոչարյանա-Ծառուկյանա-կալուգայական օլիգարխիան երկու սերնդի մանկություն է գողացել՝ մասնավորեցնելով մանկապարտեզները։

«Նրանք 30 տարի գողացան բանակի անունով և իրենց համար դղյակներ կառուցեցին՝ բանակին թողնելով կանսերվի կոկոշներ։ Կանսերվի կոկոշներ էին ոչ միայն կանսերվի կոկոշները, այլև այն, ինչը նրանք զենք էին անվանում։ ՀՀ բանակի ամենահուսալի հրետանին եղել է D-30 հրանոթը։ Այսինքն՝ իրականում հին տեխնոլոգիայի լավ զենք է։ Առաջին անգամ գործարանային արտադրության D-30 ՀՀ-ն ունեցել է 2024 թվականին։ Դրանից առաջ մեր ողջ հրետանին եղել է 50-ականների, 60-ականների արտադրության։ Սերժը, որ ասում էր 80-ականների զենքեր, չափազանցնում էր, իրեն ուժեղ տղու տեղ էր դրել, այդ զենքն իրականում 60-ականների, 70-ականների են։ Խոսում են, թե բանակ են ժառանգել, նրանք ժառանգել են 50-ականների, 60-ականների օգտագործման վերջին ստադիայում գտնվող զենքերով մի բանակ, որը այլ պետություններն այլևս չօգտագործելու պատճառով շպրտել են ՀՀ-ին։ Իսկ թե ինչ է բանակն ու սպառազինությունը, եկեք մայիսի 28-ին տեսեք Հայաստանի Հանրապետության հրապարակում»,- ասաց Փաշինյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031