«Օլիգարխ-թալանչիների ժամանակն ավարտվել է»,- այսօր Արտաշատում ՔՊ-ի նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Ըստ նրա՝ պատերազմի եռագլուխ կուսակցության բոլոր պարագլուխները միաբերան արշավանք են իրագործում խաղաղության դեմ և պնդում, որ խաղաղությունը երաշխավորված չէ, երաշխավորներ են պետք․ «Ասում են՝ կգնանք երաշխավորի հարցը կլուծենք։ Եթե կարողանայիք մի հատ հայոց լեզվի ուսուցչի հարց կլուծեիք մինչև հիմա, որ չեք արել, դուք նույնիսկ չեք կարող երաշխավորել՝ երբ նախադասությունը սկսում եք, բարեհաջող ավարտելու եք։ Ձեր կյանքը մի նախադասությունից նախադասություն ձգվող անվերջանալի փորձություն է․ ո՞նց եք Չինաստանին, ԱՄՆ-ին բերելու որպես երաշխավոր»։
Կոնջորյանը քննադատեց նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին․ «Կալուգացին եկել մեծ-մեծ խոսում է, իրեն հորջորջում է ուժեղ մարդ, բայց գողացել է ձեր տան լույսը։ Հիմա եկել է, ուզում է գողանա ձեր օջախի ճրագը, որովհետև իրագործում է քաղաքականություն, որը բերելու է անխուսափելի պատերազմի։ Նրանք ուզում են Հայաստանը հետ շպրտել կոնֆլիկտի հորձանուտը, ձեր զավակների կյանքը գրավ դնել պատերազմի բանկում, որ ձեր կյանքը ձգվի ապագայի սպասելիքով, իսկ իրենք վայելեն կյանքը»։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































