Լրահոս
Օրվա լրահոսը

«Արժե՞ արդյոք մեկ մարդու համար փոխել ՀՀ Սահմանադրությունը»․ Արամ Աբրահամյանի հարցը Սամվել Կարապետյանին

Մայիս 22,2026 14:28 Share

«Ձեր թիմակիցները ձեզ անվանում են Հայաստանի հաջորդ վարչապետ, ներկա պահին գործող Սահմանադրությամբ դուք դրա իրավունքը չունեք։ Ձեր թիմակիցներն ասում են, որ, ստանալով մեծամասնություն Ազգային ժողովում, փոխվելու է Հայաստանի Սահմանադրությունը։ Հարց՝ արժե՞ արդյոք մեկ մարդու համար փոխել Սահմանադրությունը։ Ի դեպ՝ ՔՊ-ականները մեկ անգամ դա արել են՝ ԱԺ-ով փոխել են Սահմանադրությունը, որպեսզի Հրայր Թովմասյանը չլինի ՍԴ նախագահ։ Արժե՞ արդյոք շարունակել այդ սխալ պրակտիկան»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի եւ ԶԼՄ-ների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ Սամվել Կարապետյանին հարցրեց «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։

Սամվել Կարապետյանն ի պատասխան ասաց․ «Մենք չենք փոխում Սահմանադրությունը, մենք փոխում ենք Սահմանադրության մեկ հոդված՝ 148-րդ հոդվածը, որն Ազգային ժողովի մեկ քվեարկությամբ հանգիստ փոխվում է։ Բայց դա երեւի մեր երկրի ամենակարեւոր հոդվածն է, դա չի արվում միայն ինձ համար, դա արվում է այն 7 մլն հայերի համար, ում զրկել են իրենց երկրի կյանքին մասնակցելու իրավունքից»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ըստ Կարապետյանի՝ վախենալով արտերկրի հայերի հնարավորություններից՝ իշխանությունները երկիրը փակել են ամբողջ Սփյուռքի առաջ։ «Մենք դրան ենք հասնելու, մինչեւ այդ հոդվածը չփոխվի, դա մեծ վնասներ է հասցնում մեր երկրին։ Մենք փոխելու ենք այդ հոդվածը, դա ընդամենը մեկ քվեարկություն է, ոչ Սահմանադրությունն ենք փոխում, ոչ էլ ինձ համար ենք փոխում՝ դրանից կարող են օգտվել բոլորը»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Գարեգին Նժդեհ, Վիկտոր Համբարձումյան, Դավիթ Բեկ, Կոմիտաս, Խաչատուր Աբովյան, Աղբյուր Սերոբ։ Բոլորը այս հայերը իրենց կյանքի ինչ֊որ ժամանակ Հայաստանից դուրս են անցկացրել կյանքի, հանգամանքների, գործերի բերումով։

    Եթե Հայաստանի կառավարությունը չվախենա Հայաստանից դուրս ապրող հայերին առանձնահատուկ վերաբերվել ու Հայաստանի փոքրամասնություն կազմող ժողովուրդներին լավ վերաբերվի՝ օգնի բարգավաճել, պահել իրենց լեզուն ու մշակույթը, ես խնդիր չեմ տեսնում, եթե Հայաստանը հեռացած կամ Հայաստանից դուրս ծնված հայերի համար ոչ թե վարչապետի պաշտոնի հետ կապված մեկ օրենք փոխի, այլ լրիվ տրամաբանություն ու տրամադրություն փոխի՝ թեկուզ էդ օրենքն էլ ներառյալ։ Դա խնդիր չէ, դա հնարավորություն է։

    Բայց կառավարությունը պիտի պատասխանատու լինի քաղաքացիության առաջ, ոչ թե ապազգային ՔՊ իշխանության պես։ Երբ որևէ կառավարություն շեղվի հայկական շահերի սպասարկումից, նրանց «քպ»֊ի ու «նիկոլ փաշինյան»֊ի հետ են համեմատելու․ դա վարկաբեկում, անպատվություն, բարոյազրկություն կլինի։

  2. Նարեկ says:

    Պատկերացնո՞ւմ եք՝ մի օրից սկսեն հավաքվել հայեր՝ արցախահայեր, Գարդմանի հայեր, Ռուսաստանի հայեր, ԱՄՆ հայեր, Ամերիկաների հայեր, իրանահայություն, Նախիջևանի հայեր, Ատրպատականի հայեր, Ֆրանսիայի հայեր, Հունաստանի հայեր, վիրահայք, արևելահայք, արևմտահայք։ Մեծ Հայք դառնանք երևի։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031