Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահ ենք՝ Մարկո Ռուբիոյի այս այցը նոր քաղաքական, տնտեսական և անվտանգային հնարավորություններ կբացի Հայաստանի համար. «Հանուն Հանրապետության»

Մայիս 25,2026 14:40 Share

Ողջունում ենք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վաղը սպասվող այցը Հայաստան։ Սա կարևոր քաղաքական և ռազմավարական ազդակ է Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև գործընկերության խորացման ճանապարհին։

Հայաստանի անվտանգության, տնտեսական, տեխնոլոգիական և էներգետիկ զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար ԱՄՆ-ի հետ ամուր և ինստիտուցիոնալ հարաբերությունները ունեն առանցքային նշանակություն։

Հանուն Հանրապետության կուսակցությունը տարիներ շարունակ հետևողականորեն աշխատել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ համոզված լինելով, որ Հայաստանի ինքնիշխանության, ժողովրդավարության և դիմադրողականության ուժեղացման կարևոր հենասյուներից մեկը հենց այս գործընկերությունն է։

Վստահ ենք՝ այս այցը նոր քաղաքական, տնտեսական և անվտանգային հնարավորություններ կբացի Հայաստանի համար և կուժեղացնի մեր պետության միջազգային սուբյեկտությունն ու կայունությունը։

Հանուն Հանրապետության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031