«Ուժեղ Հայաստան» դաշինքն այսօր նախընտրական հանդիպումներ է անցկացնում Լոռու մարզում։
Սպիտակ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանն ասաց, որ այս իշխանությունները Հայաստանն ու Սփյուռքը տարանջատելու ծրագիր ունեն։
«Եկեղեցու դեմ գնալու արշավի հիմնական նպատակներից մեկն այն էր, որ այն պահին, երբ ինքը հնարավորություն ունենար մեր Վեհափառին փոխել, ինքը փոխելու էր, որ եկեղեցին չխոսի Ցեղասպանության մասին։ Որ պահին մեր եկեղեցին սկսի չխոսել Ցեղասպանության մասին, Սփյուռքը երես է թեքելու Հայաստանից։ Սա ծրագիր է, որպեսզի Հայաստանն ու Սփյուռքն իրարից տարանջատեն։ Եվ իրենց այդ ծրագիրը չստացվեց, որովհետեւ մենք ոտքի կանգնեցինք եւ Էջմիածնի դարպասներից իրենց հետ ճամփու դրեցինք»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Նա անդրադարձավ մարզի սոցիալ-տնտեսական խնդիրներին։ «Մի հատ գործարան այստեղ սարքվե՞լ է 8 տարվա մեջ, ժողովուրդ։ Ութ տարվա մեջ 7-8 մլրդ դոլար փող են ծախսել, մի հատ գործարանն ի՞նչ է, որ չեն սարքել։ Մենք պետության ձեւը փոխելու ենք, պետությունը հիմնականում լավ վարձատրվող աշխատատեղեր ստեղծելով է զբաղվելու։ Մեր ժողովուրդը պետք է լավ ապրի, որ չթողնի գնա Հայաստանից»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Հայաքվեի»



















































Եթե հանկարծ Ուժեղ Հայաստանը հաղթի, ու Կարապետյանները իրենց պատմած ձգտումներին համեմատ էլ գործ անեն, ես չգիտեմ, թե ԱՄՀ֊ն ինչ թվեր կգրի Հայաստանի համար, բայց Հայաստանը սպասված զարթոնք կապրի։
Ուղղակի երբ իշխանության են գալիս, հո հակառակ մարդկանց ցանկությունների խոսալով չեն գալիս, հենց մարդկանց ուզած ձևով խոսալով են գալիս։
Ես Փաշինյանին չեմ ընտրել, նա շառլատանի մեկն ա։ Բայց Կարապետյանները գոնե հույս են տալիս։ Փաշինյանը հիասթափեցրեց բոլորին ու հույսն էլ ոտնատակ ա տալիս։