«Միշտ ընդդիմադիր ու ըմբոստ եմ եղել, այս վերջին տարիներին այնքան շատ են եղել տառապանքը, կորուստներն ու ցավը, որ ես այսօր մի քիչ հույս ունեմ, որ փրկվելու ենք»,- «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և մտավորականների հանդիպումից հետո լրագրողներին ասաց բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը։
«Իմ խնդրանքն է մեր ամբողջ պետությանը՝ պետք է անպայման գնալ ընտրություններին, որովհետև սա ճակատագրական պահ է։ Այսօր մենք լինել-չլինելու հարցի առաջ ենք կանգնած, և բոլորս պետք է մտահոգ լինենք մեր հայրենիքի գոյության համար, մեր ապագա սերունդների համար։ Մենք իրավունք չունենք անտարբեր լինել, որովհետև ապրել ենք ու ապրելու ենք այս հողի վրա»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռեժիսոր, սցենարիստ Հովհաննես Իշխանյանն էլ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ մշակութային գործիչներն ընկճված էին, լճացած վիճակ էր, և հիմա շնորհակալություն են հայտնում, որ սկսվել է պայքարը։
Հարցին, թե չեն վախենո՞ւմ, որ Սամվել Կարապետյանի հետ հանդիպումից հետո մշակույթի գործիչներին կպիտակավորեն, Իշխանյանը պատասխանեց․ «Այսինքն՝ Արցախը հանձնածները պիտի ինձ պիտակավորե՞ն, բանակից թռածները, 150 հազար մարդու էթնիկ զտման ենթարկածները ինձ պիտի պիտակավորե՞ն»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































