Լրահոս
Օրվա լրահոսը

«Միշտ էլ խոսել եմ, իսկ հիմա, երբ քո մտահոգություններն ես առաջ բերում, էդ ինչ վիրավորական խոսքեր․․․ սա խոսքի ազատության մասին չի խոսում»․ Աննա Մայիլյան

Մայիս 25,2026 20:02 Share

«Անտարբեր լինել չեմ կարող, ես միշտ էլ խոսել եմ։ Սա նորություն չէ»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երգչուհի Աննա Մայիլյանը։

Նշեց, որ ջերմ ու մտերմիկ հանդիպում են ունեցել, որտեղ կարողացել են փոխանցել իրենց մտահոգությունները․ «Պարոն Կարապետյանը ներկայացրեց որոշ կարևոր հարցեր, որոնք նաև մեզ համար են կարևոր։ Մեր երկրի ժողովրդագրական պատկերն է մտահոգիչ, թե ապագայում ինչ է լինելու։ Նաև 300 հազար չակերտավոր հարևանի հետ կապված հարցն է ինձ մտահոգում։ Եվ դրա հետ կապված ժողովրդագրական ինչ հարցեր կարող են լինել, երբ մենք չենք խոսում 600 հազար հայի մասին, որոնք ապրում էին այնտեղ և կոտորվեցին։ Մինչ օրս շարունակվում է մշակութային ջարդը։ Ոչինչ չենք տեսնում խաղաղության մասին, զուտ խոսքեր են։ Պատմականորեն միշտ պետք է զգոն լինենք նման հարևանների հետ, քանի որ նրանցից երբեք մենք խաղաղություն չենք սպասել»։

Aravot.am-ի դիտարկմանը՝ շատ մտավորականներ լռում են, դիրքորոշում չեն հայտնում, Աննա Մայիլյանն այսպես արձագանքեց․ «Իրենց ձայնը չեն բարձրացնում, քանի որ ընդհանուր վախի մթնոլորտը մեզ շատ է խանգարում։ Երբեք նախկինում չեմ ունեցել խոսքի խնդիր։ Իմ մտահոգություններն ազատորեն ասել եմ։ Երբեք չեմ ունեցել հակադիր ինչ-որ վատ վերաբերմունք։ Իսկ հիմա, երբ խոսք ես ասում, քո մտահոգություններն ես առաջ բերում, էդ ինչ է կատարվում․ ինչ վիրավորական խոսքեր․․․ սա խոսքի ազատության մասին չի խոսում, և այս առումով ևս մտահոգություն կարող եմ առաջ քաշել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031