«Ծպտուններդ դուրս չգա, Ղարաբաղի նախկին պաշտոնյա, պսևդոէլիտայի ներկայացուցիչներ, մեկիդ ծպտունը դուրս չգա, վեր ընկեք տեղներդ». ղարաբաղցիների հասցեին վարչապետ Փաշինյանի այս խոսքերից հետո Արցախի նախկին պաշտոնյա Ֆելիքս Գաբրիելյանն էլ Պաշտպանության նախարարությունից ծանուցում է ստացել, որ ազատի բնակարանը:
Երևանյան այդ տունը նա որպես ծառայողական կեցավայր էր ստացել էր 2008-ին՝ կառավարության որոշմամբ, երբ Հայաստանի ՊՆ-ի ռազմական խորհրդի անդամ էր:
Գաբրիելյանի փաստաբան Ռոման Երիցյանը 10 հոգանոց ընտանիքին տնից հանելու որոշումը կապում է Փաշինյանի վերջին հայտարարությունների ու նախընտրական զգուշացումների հետ. «Ավելի քան համոզված եմ»:
Ֆելիքս Գաբրիելյանը Արցախում տարբեր պաշտոններ է զբաղեցրել: 12 տարի զինկոմիսարիատն է ղեկավարել, Պաշտպանության բանակում է պաշտոն ունեցել, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական խորհրդի անդամ է եղել, իսկ Ադրբեջանի վերջին հարձակման ու Ղարաբաղի հայաթափման ժամանակ բնապահպանության ոլորտն է ղեկավարել:
Կարդացեք նաև
Տարիներ առաջ Երևանում ստացած նրա բնակարանը 60 քառակուսի մետր է՝ ապրում են մեծ ընտանիքով: Ինչո՞ւ հանկարծ որոշեցին, որ 18 տարվա կեցավայրը պետք է հիմա լքի, ինչ հիմքով՝ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը զանգերին ու նամակին չպատասխանեց, ավելի ուշ ասաց՝ գրավոր դիմենք: Փաստաբանի խոսքով, այսպես են հիմնավորել. «Բնակարանը հատկացվել է ոչ իրավաչափ»:
«Գրեթե19 տարվա վաղեմություն ունեցող վարչական ակտը փորձում են դիտարկել ոչ իրավաչափ՝ առանց որևէ պարզաբանման կամ առանց որևէ փաստական հիմնավորման», – ասաց Ռոման Երիցյանը:
Արցախցի նախկին պաշտոնյան չի պատրաստվում դուրս գալ բնակարանից, դիմելու են դատարան: Փաստաբանի տեղեկություններով՝ նա միակ արցախցին չէ, որ այս օրերին նման ծանուցում է ստացել: Թե հստակ քանի՞սն են՝ նախարարությունից դեռ սա էլ ճշտել չի հաջողվել:
«Այլ արցախցիների ևս ուղարկվել է, հիմնականում Պաշտպանության նախարարության բարձրաստիճան զինվորական սպաներն էին», – նշեց Երիցյանը:
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբաղբյուր կայքում
Ֆելիքս Գաբրելյանի լուսանկարը՝ Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի ֆեյսբուքյան էջից



















































Դե թուրքական դրածո ա Փաշինյանը։ Էդ բնակարանն ա՞ Հայաստանի խնդիրը։ Կարող ա թուրքական ինչ֊որ մի երևույթ էլ լավը լինի, կարող ա մի լավ երգ լինի, կարող ա լավ ապրանք լինի․ ինձ չի հետաքրքրում էս պահին, բայց դե հնարավոր ա թուրքական լավ երևույթ կամ ապրանք էլ լինի, ով ասեց չէ, իսկ Փաշինյանը վատն ա։ Եթե իսկականից բարեկամություն ուզեին թուրքերը, Փաշինյանին մեր վզին չէին փաթաթի։
Բարոյազուրկ, ընչասեր առաջնորդի շուրջ հավաքվել են բամբասանքով ու ապրանքով առաջնորդվող պատեհապաշտ արբանյակներ։ Անհեթեթությամբ տարված՝ գուցե անգամ իրանց մտքում կարծում են, թե լուծում են Հայաստանի խնդիրները։
Իրականում քանի սանտիմետր բարձրանում են կարիերայի սանդուղքով, էնքան փորձում են երկրում, մարդկանց անհանգստացնող խնդիրներից հեռու մնալ՝ ձևացնելով, թե խնդիրները պակասում են աշխարհում։
Ափսոսալի, անիմաստ, անհեթեթ հետընթացի տարիներ պատճառեց Փաշինյանական ուրացող իշխանությունը մեր ժողովրդին։