Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե 2021 թվականին պատգամավորը հայտարարագրում նշում էր, որ չունի ոչ բնակարան, ոչ հողամաս, ոչ էլ մեքենա, ապա ընդամենը մի քանի տարվա ընթացքում նրա գույքային պատկերը կտրուկ փոխվել է. «Ժողովուրդ»

Մայիս 26,2026 09:30 Share

Իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախկին ակտիվ ներկայացուցիչներից Հայկ Ցիրունյանը այս ընտրություններին այլևս չկա նախընտրական ցուցակում։ Ընկերոջ կնոջ պատմությունը խանգարեց նրա կարիերային։ Բայց, մինչ քաղաքական դաշտից նրա լուռ հեռանալը, վերջին տարիներին նկատելիորեն աճել է նրա ունեցվածքը։

Եթե 2021 թվականին պատգամավորը հայտարարագրում նշում էր, որ չունի ոչ բնակարան, ոչ հողամաս, ոչ էլ մեքենա, ապա ընդամենը մի քանի տարվա ընթացքում նրա գույքային պատկերը կտրուկ փոխվել է․ հայտարարագրերում հերթով հայտնվել են հողամասեր, ամառանոց, թանկարժեք ավտոմեքենա, կրիպտոարժույթ և միլիոնավոր դրամների կանխիկ միջոցներ։

…2021 թվական — զրոյական անշարժ գույք։

Չի հայտարարագրել ո՛չ տուն, ո՛չ հողամաս, ո՛չ էլ մեքենա։ Ունեցել է 280 հազար դրամ բանկային միջոց, 18 հազար դոլար և 8.25 մլն դրամ կանխիկ գումար։ ԱԺ-ից ստացած աշխատավարձը կազմել է 7.3 մլն դրամ։

2022 թվական — առաջին ձեռքբերումը։

Ձեռք է բերում առաջին անշարժ գույքը՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հողամաս։ Միաժամանակ հայտարարագրում է նաև «Մատտերսոն Հոմ» ՍՊԸ-ում 50 տոկոս բաժնեմաս։ Կանխիկ միջոցները շարունակում են մնալ միլիոնների մակարդակում։

2023 թվական — ունեցվածքի արագ ընդլայնում։

Գնում է Կոտայքի մարզի Աբովյան համայնքում երկու հողամաս՝ 1.5 մլն և 2.5 մլն դրամ արժեքներով, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարան համայնքում անավարտ շինություն՝ 3.85 մլն դրամով։ Նույն տարում հայտարարագրում է նաև 2014 թվականի արտադրության LEXUS ավտոմեքենա, որը գտնվել է իր փաստացի տնօրինության տակ։

2024 թվական — նոր հողամաս, նոր եկամուտներ։

Արդեն հայտարարագրում ունի 4 անշարժ գույք և ձեռք է բերում ևս մեկ հողամաս՝ Ապարանում։ Բացի պատգամավորական աշխատավարձից, հայտարարագրում է նաև 3.5 մլն դրամ վարձակալության եկամուտ։

2025 թվական — արդեն 5 անշարժ գույք։

Հայտարարագրում նշվում են՝

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում հողամաս և ամառանոց,

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում երկու հողամաս,

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հողամաս։

Այս անգամ մեքենա չի հայտարարագրել, սակայն առկա է 0.5 BITCOIN կրիպտոակտիվ։ Բանկային հաշիվներին՝ ընդամենը 170 հազար դրամ, բայց միաժամանակ կանխիկ՝ հազարավոր դոլարներ և միլիոնավոր դրամներ։ Բացի այդ՝ հայտարարագրել է ավելի քան 8 մլն դրամ վարկային պարտավորություն և 8 մլն դրամ գյուղատնտեսական գործունեության ծախս։

Փաստորեն, ընդամենը մի քանի տարվա ընթացքում պատգամավորի հայտարարագրերում զրոյական անշարժ գույքից անցում է կատարվել 5 միավոր անշարժ գույքի․ ավելացել են ամառանոց, հողամասեր, LEXUS ավտոմեքենա, կրիպտոարժույթ և զգալի կանխիկ միջոցներ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031