Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու և գյումրեցու շահերն արհամարհող, Գյումրին փաստացի ճգնաժամի առաջ կանգնեցրած ուժերը պետք է հեռանան. Սարիկ Մինասյան

Հունիս 25,2026 15:43 Share

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, ՀԷՑ ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու այսօրվա նիստին։

Ավագանու նիստին չմասնակցելու պատճառներից մեկը մեր խմբակցության կողմից ներկայացված սուբվենցիոն հայտերի առաջարկների մերժումն ու նիստերի օրակարգում չներառելու արատավոր քաղաքականությունն է, ինչը սակայն բնավ զարմանալի չէ, նաև հաշվի առնելով վերջին բացահայտումները և հանրության մոտ արդեն հստակ ձևավորված ընկալումը, որ Գյումրու կառավարումը ստանձնած միավորների համախումբը ուղիղ վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ու ինքնիշխանությանը, իսկ նմանատիպ իրավիճակում սպասելը, որ այս մարդիկ ի վիճակի են թեկուզ իրենց քաղաքի համար մի դրական բան անել՝ միամտություն կլինի։

Եռագլուխ դաշինքը ներկայացնող 4 ուժերը Գյումրիում պատասխանատվություն են ստանձնել կառավարում իրականացնելու ու ակնհայտորեն ձախողել են թե´ Գյումրու կառավարման, և թե´ իրենց վերադասների համար համապետական ընտրություններում հաղթանակ ապահովելու գործում։

Եռագլուխ դաշինքի ներկայացուցիչների գնահատականը գյումրեցին տվել է հունիսի 7-ին։

Իր գնահատականը գյումրեցին տվել է նաև մեզ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 50%-ից ավել ձայն տալով։

Գյումրու և գյումրեցու շահերն արհամարհող, Գյումրին փաստացի ճգնաժամի առաջ կանգնեցրած ուժերը պետք է հեռանան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930