«Ազատություն». Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր սկսվել է առաջին ատյանում դատապարտված 15 հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների հանրային պաշտպանների ներկայացրած բողոքների քննությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բաքվի զինվորական դատարանը փետրվարին ցմահ կամ երկարատև ազատազրկման դատապարտեց 16 հայ գերիներին, նրանց թվում նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը:
Ռուբեն Վարդանյանը, որի գործն առանձին վարույթով է քննվել, հրաժարվել է բողոքարկել դատական ակտը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































