Լրահոս
«Յոխ»
Օրվա լրահոսը

Հայ գերիների հարցը պետք է լինի նրանց քաղաքացիության երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի այցի օրակարգի առաջնային հարցերից մեկը. Սիրանուշ Սահակյան. News.am

Նոյեմբեր 25,2026 11:04 Share
Աջակցեք aravot.am-ին

News.am-ը զրուցել է իրավապաշտպան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ:

– Անցած շաբաթ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ դեկտեմբերին նախատեսվում է պատասխան այց Ադրբեջան: Նա նշել էր, որ այցը նախատեսվում է «Ադրբեջան՝ ոչ Բաքու քաղաք», չէր հստակեցրել նաև, թե արդյոք գերիների հարցը լինելու է այցի օրակարգում: Արդյո՞ք սա լավ առիթ չէ՝ մարդասիրական խնդիրները բարձրացնելու, նաև միգուցե հնարավորություն՝ հայ գերիներին հասցեագրված նամակները հասցնելու նրանց, քանի որ Հայաստանի փոստային ծառայությունները Ադրբեջան առաքում չեմ իրականացնում:

-Կարծում եմ, Բաքվում պահվող հայ գերիների հարցը պետք է լինի նրանց քաղաքացիության երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի այցի օրակարգի առաջնայինհարցերից մեկը: Միգուցե և արդեն իսկ ընդգրկված է՝ չեմ կարող ասել, քանի որ չեմ հավատում, որ կարող է ընդգրկված չլինել՝ հաշվի առնելով իշխանությունների պարբերաբար արվող հայտարարությունները, թե հարցն իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները վերջին անգամ հայ գերիներին կարողացել են այցելել գրեթե մեկ տարի առաջ, և գրեթե մեկ տարի է, ինչ չկա անկախ տեղեկատվության գերիների իրական վիճակի մասին:

Ինչ վերաբերում է նամակներին, այո, կարծում եմ, այս այցի շրջանակում դրանք կարող են փոխանցվել եթե ոչ անմիջապես գերիներին, ինչն իհարկե, ցանկալի է, ապա գոնե ադրբեջանցի գործընկերների միջոցով կազմակերպել դրանց փոխանցումը: Սա զուտ մարդասիրական խնդիր է:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30