Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա հազար տարվա պատմություն ունեցող վիլլա է, իրենց ասեք՝ Լյուդովիկ 14-րդն էլ է այնտեղ ապրել»․ Սամվել Կարապետյանը՝ The insider-ի հրապարակման մասին

Մայիս 26,2026 18:15 Share

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է The insider պարբերականի հերթական հրապարակմանը, թե Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում վիլլայի անվանական սեփականատեր է, որտեղ ապրել է նաև Ալինա Կաբաևան։ Ըստ պարբերականի՝ այն գնվել է «Գազպրոմբանկի» միջոցներով։

«Դա ռուսական The insider չէ, հաշվեք դա «Հայկական ժամանակ» է»,- նախ արձագանքեց Սամվել Կարապետյանը։ Այնուհետև հավելեց․ «Շատ հետաքրքիր հետաքննություն է։ Իմ գնելուց հետո ոչ մեկը չի ապրել, եթե իմ գնելուց առաջ ինչ-որ մեկն ապրել է, ես չեմ կարող մեկնաբանել։ Դա հազար տարվա պատմություն ունեցող վիլլա է, իրենց ասեք՝ Լյուդովիկ 14-րդն էլ է այնտեղ ապրել, հիմա ի՞նչ անենք»։

Անդրադառնալով ռուսական հատուկ ծառայությունների կատարած արտահոսքին, թե Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի հեռացման ծրագրի մաս է կազմում և այդ նպատակով է Հայաստան եկել, Սամվել Կարապետյանն ասաց․ «Շատ լուրջ արտահոսք է, շատ։ Եկել եմ Հայաստան՝ ձեզ փրկելու, կոնկրետ ձեզ»։

Սամվել Կարապետյանն անդրադարձավ նաև զորահանդեսի անցկացմանը․ «Զորահանդես կարող են անցկացնել, բայց նպատակը պետք է ասեն։ Պարտված իշխանությունն ի՞նչ է ցույց տալիս, երեք պատերազմ պարտված իշխանությունը ցույց է տալիս, թե ում միջոցո՞վ է պարտվել»։

Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրություններին՝  Սամվել Կարապետյանն ասաց․ «Չեք խղճո՞ւմ իրենց, անիմաստ վարժություններն են անում՝ ոչ մի օգուտ չտվող։ Մեկին կալանավորում են, 10-ը ավելանում են, 100-ն են ավելանում»։

Հարցին, թե որքա՞ն մարդ է մտադիր ընտրությունների համար Ռուսաստանից բերել Հայաստան, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Ռուսաստանից միայն Փաշինյանն է մարդ բերում, մենք Ռուսաստանից մարդ բերելու ոչ ցանկություն ունենք, ոչ հնարավորություն։ Փաշինյանն ամբողջ պետական ռեսուրսը միացրել է, Ռուսաստանից մարդիկ է բերում, որ գոնե 15 ձայն հավաքի»։

Հարցին, թե ի՞նչ հարցերով են իրեն դիմում այս օրերին քաղաքացիները, Կարապետյանը պատասխանեց․ «Բոլորն ինձ դիմում են՝ ո՞նց անենք, մեկ օր առաջ հեռացնենք Փաշինյանին։ Բոլորը ոչ թե դիմում են, այլ խնդրում են, բոլորը հոգնել են Փաշինյանից, բոլորը հոգնել են մեր նվաստացումից։ Դրա համար մենք անում ենք ամեն ինչ, որ մեր ժողովրդին օգնենք դա իրականացնել»։

Հարցին՝ եթե պարտվեն, հետ են գնալու Ռուսաստանո՞ւմ, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Բայց մենք չենք պարտվելու, Փաշինյանն է գնալու Ադրբեջան, մենք ինչո՞ւ ենք գնալու Ռուսաստան»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031