Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսքանից հետո, պնդում են, թե «միջանցք են տվել»… պարզապես ոչ միայն մանիպուլացնում են, այլ ռուսական շահն են առաջ մղում». Գայանե Աբրահամյան

Մայիս 26,2026 23:50 Share

ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ Գայանե Աբրահամյանը գրում է.

Իհարկե, շատերը դեռ խոսելու են «միջանցք տալու», «Սյունիքը հանձնելու» կեղծ խոսույթներով, բայց այսօր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ ստորագրված փաստաթուղթը հստակ սահմանում է, որ.

«Կողմերը ճանաչում են, որ Հայաստանը պահպանում է իր լիակատար ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ-ի իրականացման բոլոր հատվածների նկատմամբ»։

Այս նույնը մի քանի անգամ կրկնվում է նաեւ փետրվարին ստորագրված շրջանակային համաձայնագրով, եւ նույնը հստակ, սեւը-սպիտակի վրա գրված է օգոստոսի 8-ի համաձայնագրում։

Այսքանից հետո, պնդում են, թե «միջանցք են տվել» եւ այլն, պարզապես ոչ միայն մանիպուլացնում են, այլ ռուսական շահն են առաջ մղում, քանի որ իրապես սրանով փակվում է ռուսների ծրագիրը Սյունիքը «փրկելու» եւ հերթական անգամ իրենց տիրապետությունը հաստատելու, փորձեք վերլուծել ու ամեն ինչ հստակ կլինի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031