Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ձայնը ոչ մեկին չենք տալու, հաղթելու ենք և ձևավորելու ենք կառավարություն»․ Սամվել Կարապետյանը հանդիպել է Շիրակի բնակչությանը

Մայիս 27,2026 19:40 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր հանդիպել է Շիրակի մարզի բնակչության հետ։

Սամվել Կարապետյանը մարզի բնակչությանը ներկայացրել է «Ուժեղ Հայաստան»-ի ծրագրերը, անդրադարձել մարզի սոցիալ-տնտեսական խնդիրներին։ «Ամենաաղքատ մարզն է Շիրակի մարզը, դա ցավալի է, քանի որ ամենատուժած մարզն է։ Ամեն երկրորդ մարդը Շիրակում ապրում է աղքատ, իսկ ծայրահեղ աղքատների մեծ տոկոսը նույնպես Շիրակի մարզում է։ Ամոթ է բոլորին, որ այդպես էլ չվերացրեցին Շիրակի մարզի և Գյումրու գլխավոր խնդիրը։ Նույնիսկ հիմա 2000-3000 մարդ կա տնակներում ապրող, դա իրոք մեր ազգի, մեր պետության ամոթն է։ Վստահ եղեք՝ մենք ամեն ինչ անելու ենք ձեզ հետ միասին, զարգացնելու ենք Շիրակի տնտեսությունը, 5 տարվա ընթացքում դուք կտեսնեք լուրջ փոփոխություններ, առաջին հերթին վերացնելու ենք աղքատությունը»,- ասել է Կարապետյանը։

Նա նշել է, որ այս իշխանությունները ժողովրդին կառավարելու համար աղքատացրել են, քաոս են ստեղծել, որ պառակտեն։ «Բայց չի կարող ազգը չունենալ էլիտա, մեր տարածքները լուրջ վտանգի տակ են, մեր Սյունիքը վտանգի տակ է, սաֆարովները՝ վեշերը հավաքած, սպասում են, թե երբ են շարժվում։ Փաշինյանը խնդրել է շեֆին՝ համբերեք, ընտրություններն անցնեն, 300 հազար չէ, 400 հազար ադրբեջանցի էլ կընդունի։ Մենք նույնիսկ փոքրամասնություն կարող ենք կազմել մեր երկրում։ Դրա համար մեր իշխանության գալուց հետո առաջին օրենքը, որը մենք կընդունենք, լինելու է հակասաֆարովյան օրենքը»,- հավելել է նա։

«Մենք շատ արագ ստեղծելու ենք ուժեղ պետություն, ոչ մեկը ռիսկ չի անելու հարձակվել մեր պետության վրա»,- հայտարարել է Սամվել Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Շիրակի մարզի բնակիչները մի շարք հարցեր են հնչեցրել։ Սամվել Կարապետյանն ասել է, որ առաջին հերթին երկրի անվտանգային հարցերն են լուծելու․ «Բոլորս միասին պայթեցնելու ենք Ալիևի փչած փուչիկը, վստահ եղեք»։

«Պարոն Կարապետյան, հայտարարեք, թող բոլոր գյումրեցիներն իմանան, որ դուք ձեր ձայնը չեք տալու ոչ մեկին»,- ասաց գյումրեցիներից մեկը։

«Ես հայտարարում եմ՝ մեր ձայնը ոչ մեկին չենք տալու, մենք հաղթելու ենք և ձևավորելու ենք կառավարություն։ Բայց գյումրեցիներն էլ պետք է հասկանան՝ եթե իրենք ուզում են, որ մենք ձևավորենք կառավարություն, պետք է հունիսի 7-ին անեն միակ ճիշտ քայլը։ Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի ու շատ մոտ ենք դրան»,- ասաց Սամվել Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031