«Այսօրվա ընդդիմությունը նախորդ իշխանությունն է՝ Ռոբերտ Քոչարյանը»,- Աբովյանում ՔՊ-ի քարոզարշավի՝ Կոտայքի մարզի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՔՊ վարչության նախկին նախագահ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Նա նշեց, որ 1988-ից մինչև այսօր ռազմաքաղաքական գործունեության մեջ է և հիշեցրեց հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ «Չկար ԱԺ նախագահը, չկային խոսնակները, չկար երկրի վարչապետը։ Ոչ մի բան չէր գործում, մնացել էր միայն Ռոբերտ Քոչարյանը, որ կարող էր կառավարություն ձևավորել։ Բոլորս էլ համոզված ենք, որ սպանությունը քաղաքական էր և մտածված։ Ռոբերտ Քոչարյանը, ձևավորելով կառավարություն, վեց ամիս հետո հոկտեմբերի 27-ի գործը մտավ փակուղի»։
Այնուհետև Սասուն Միքայելյանն իր ելույթում փորձեց վստահեցնել, որ Ռուսաստանն այստեղ ուզում է թագադրում անել․ «Այս երեք ուժերը ներմուծված են Ռուսաստանի կողմից։ Այսօր Ռուսաստանն այս երեք հոգուն ուղարկել է, որ մեր ժողովրդավար պետությունում, որին հասել ենք արյան, կյանքերի գնով, թագադրում անի՝ ի դեմս այդ երեքի։ Չի կարող։ Եվ այսօր ՀՀ-ի վարչապետ պետք է ընտրեք դուք՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև


















































