Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանություն, տիկնոջը հեռացրեք, թող իր ստացած 200․000 դրամով առևտուր անի»․ Փաշինյանը՝ իրեն հակադարձող կնոջ մասին

Մայիս 27,2026 17:59 Share

«1988-ից սկսած ես Ղարաբաղյան շարժման մեջ եմ եղել՝ դպրոցական տարիքից։ Հեռուստացույց եմ միացրել, մեր պատմաբաններն են խոսել՝ Զորի Բալայանը, մյուսներն ասել են, որ Ղարաբաղը մերն է, և ես եկել եմ իմ այս գաղափարին՝ այդ իներցիայի մեջ և այդ գաղափարին նվիրված լինելով»,-Արամուսում, երբ քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանն այսպես պարզաբանում էր, թե ինչու իր կարծիքով պետք է փակել Ղարաբաղի հարցը, նրան հակադարձեց հավաքված բնակիչներից մի կին։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Ոստիկանություն, տիկնոջը եկեք, հեռացրեք։ Սա համախոհների հավաք է, եթե համաձայն չեք, գնացեք։ Գնացեք, կալուգացու 200․000 դրամը վայելեք։ Ոստիկաններ, խանութ կա, տարեք սուպերմարկետ, թող առևտուրն անի»։

Արամուսում ՔՊ-ի քարոզարշավն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031