Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն այս պահին չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից». Նիկոլ Փաշինյան

Մայիս 27,2026 22:33 Share

«Ուզում եմ մեզ՝ բոլորիս հիշեցնել ՀԱՊԿ երկրներից մեկի ղեկավարի հայտարարությունը՝ Լուկաշենկոյի, որն ասում էր, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը՝ ընդդեմ Հայաստանի։ Նա ասում էր, թե Հայաստանը ոչ մեկի պետք չէ։ Հիմա այդ նույն մարդը ոտուձեռ է ընկել, թե ՀՀ-ն գնում է ԵՄ և ակտիվացրել է իր այստեղի գործակալին, որ նա Հայաստանը շղթայի այնպես, ինչպես շղթայված էր 2018-ից»,- Աբովյանում ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց․ «Ես ուղիղ ասեմ՝ ՀՀ-ն այս պահին չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլև ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, որ միևնույն ժամանակ անդամակցում է երկու բարձրագույն կառավարող մարմինների։ Այդ լծակները ես կօգտագործեմ, որ, մասնավորապես, Լուկաշենկոն ԵԱՏՄ-ն չկարողանա օգտագործել Հայաստանի դեմ։ Ինչ հայտարարություններ հնչում են, դրանք սին են։

Նրանք, ովքեր այդ հայտարարություններն անում են, նրանք պարզապես տաք են, չեն հասկանում, որ նրանք փորում են ԵԱՏՄ-ի գերեզմանը։ Բայց ես ընտրություններից հետո կվերադառնամ։ Հիմա արձակուրդում եմ։ ԵԱՏՄ առաջիկա նիստին մասնակցելու է ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող փոխվարչապետը։ Ես հունիսի 7-ից հետո, ձեր մանդատը ստանալու պարագայում և ստանալուց հետո, ես կվերադառնամ աշխատանքի, և դուք կտեսնեք, որ այն բոլոր տագնապալի հայտարարությունները, որոնք արվում են, կչեզոքացվեն։

Իհարկե, կվերադառնամ ԵԱՏՄ ձևաչափ, ուղիղ կնայեմ գործընկերներիս աչքերին, բոլոր փաստարկները կդնեմ սեղանին։ Ես ձեզ ասում եմ, որ որևէ խնդիր չի ծագելու։ Էդ, որ Լուկաշենկոն ասել է, թե Հայաստանը ում է պետք, այդ հայտարարությունը պետք է ունենար քաղաքական հետևանքներ, և դրա քաղաքական հետևանքն է այն, որ ՀՀ-ն այլևս որևէ իրավիճակում առանց այլընտրանքի չի մնա»։

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ մենք չենք լինելու մի ճանապարհի հույսին, մի դաշնակցի հույսին, մենք չենք լինելու մի խողովակի հույսին․ «Այսօր մենք արդեն ունենք երկաթուղի՝ արևելքից արևմուտք, Ախալքալաք-Կարս երկաթուղին բացվեց, դրանից առաջ Ադրբեջանի տարածքով էր երկաթուղին բացվել, շուտով բացվելու է ԹՐԻՓՓ-ը, մեր երկրի տարածքով անցնելու է գազամուղ, այդ տարանցման հաշվին մենք ունենալու ենք մեր սեփական գազը, տարանցման համար մեզ վճարելու են գազով։ Մենք զարգացնելու ենք այլընտրանքային էներգետիկան»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031