Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզարշավն արդեն մտել է վերջին փուլ, սակայն տպավորություն է, թե այսօր ընդդիմությունը Նիկոլն է, իսկ օրվա ընդդիմությունը իշխանությունն է, որը փորձում է պաշտպանվել Նիկոլից. Նաիրա Զոհրաբյան. «Հրապարակ»

Մայիս 29,2026 11:00 Share

Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով ռուսական գազի հետ կապված հնարավոր ռիսկերի և Հայաստանում դրա հետեւանքների մասին, նկատում է․ «Մենք տեսանք, որ ՌԴ էներգետիկայի նախարարը պաշտոնապես նամակ է հղել Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը՝ նշելով, որ հնարավոր է միակողմանի կերպով խզեն Հայաստանի հետ գազային պայմանագիրը, որը կնքվել է 2013 թվականին։ Ես՝ որպես ԱԺ պատգամավոր, այդ նախագծին կողմ էի քվեարկել, որովհետեւ գազային պայմանագիրը ենթադրում էր, որ բավականին արտոնյալ պայմաններով պետք է գազ մատակարարվի Հայաստանին, ընդամենը 177,5 դոլարով, սակայն, օրինակ, Եվրոպային գազը վաճառում են 600 դոլարով։ Բայց ամենազավեշտալին այն հայտարարություններն էին, որոնք Նիկոլ Փաշինյանը երեկ արեց Կոտայքի մարզում։ Պարզվում է, որ մենք շուտով մեր սեփական գազն ենք ունենալու, որի մասին միայն Փաշինյանը գիտի… Չորեքշաբթի օրը նա երկու հայտնություն արեց․ առաջինն այն էր, որ հայ ժողովուրդը շատ շուտով դառնալու է միլիոնատեր, եւ էական չի լինելու, թե ռուսները, փաստորեն, ինչ գնով գազը կվաճառեն մեզ։ Երկրորդ հայտնությունն էլ այն էր, որ շուտով Հայաստանն իր սեփական գազն է ունենալու։

Ես վստահ եմ, որ եթե ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջեւ լինի ընտրություն, ապա 89 տոկոսը ԵՄ-ի օգտին է քվեարկելու, ինչու՝ որովհետեւ վիզաների ազատականացման եւ նման կտերը պոստսովետական երկրները հեշտությամբ ուտում են, բայց մնում է կոկորդներին։ Մեր ընդդիմությունը, փաստացի, չի կարողանում այս հարցերն այնպես ներկայացնել հասարակությանը, որ մարդիկ կարողանան լավ պատկերացնել, թե այդ ամենն ինչ հետեւանքներ կարող է թողնել։ Քարոզարշավն արդեն մտել է վերջին փուլ, սակայն տպավորություն է, թե այսօր ընդդիմությունը Նիկոլն է, իսկ օրվա ընդդիմությունը իշխանությունն է, որը փորձում է պաշտպանվել Նիկոլից։ Եթե ընդդիմությունը շարունակի այս ոչ կրեատիվ քարոզարշավը, լավ բան տեղի չի ունենալու։ Օրեր առաջ ռուսները ելակը հետ ուղարկեցին, եւ մարդիկ, փոխանակ ելակը տանեին կառավարություն, տարան՝ Մեյմանդարի շուկայում վաճառեցին, դրանից առաջ ռուսները 91 միլիոն հատ ծաղիկ հետ ուղարկեցին Լարսից, եւ վաճառողները, փոխանակ այդ ծաղիկները շաղ տային կառավարության դիմաց, այն պարզապես վառեցին ու ոչինչ չարեցին։ Մեզ սպասվում է Վրաստանի եւ Ուկրաինայի ճակատագիրը, բայց ես միշտ կողմ եմ ժողովրդավարությանը»։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031