Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե 2024-ին տրվեինք ճնշումների, գնայինք՝ այդ թվում խաչը դոշներից կախածների հետևից, այսօր Իջևանի առնվազն կեսը կորցրած էինք լինելու»․ Նիկոլ Փաշինյանը Գանձաքարում

Մայիս 29,2026 14:40 Share

«Եթե 2024-ին տրվեինք ճնշումների, գնայինք ուրիշ ճանապարհով, այսօր Իջևանի առնվազն կեսը կորցրած էինք լինելու։ Այն, ինչ անում էին՝ այդ թվում խաչը դոշներից կախած, դա դավադրություն էր ՀՀ պետության դեմ»,-Գանձաքարում ՔՊ քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց՝ այսօր էլ խաչով մարդիկ կան, որ դավադրություն են անում․ «Եթե մեր ժողովուրդն այդ խաչով մարդկանց հետևից գնար, այսօր Իջևանի մեջտեղով էր անցնելու սահմանը՝ լավագույն դեպքում, իսկ այսօր Իջևանն ազատ ու բարեկեցիկ է, Գանձաքարում, Կիրանցում դպրոց կա։ Կիրանցի երեխաներն ապրում են առանց անվտանգության մտավախության։ Ասում են՝ ո՞վ է երաշխավորը, ասում եմ՝ ես եմ երաշխավորը։ ՀՀ-ն է Կիրանցի անվտանգության երաշխավորը»։

Այնուհետև հիշեցնելով այն, որ իրեն մեղադրում էին Ոսկեպարի եկեղեցին, Կիրանցը հանձնելու մեջ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Հիշում եք՝ ասում էին՝ Ոսկեպարի եկեղեցին տալու են․ ո՞ւր է հիմա Ոսկեպարի եկեղեցին, այն մենք այսօր նորոգել ենք։ Ասում էին՝ Կիրանցը տալիս են, ո՞վ է եղել Կիրանցում սահմանազատումից հետո, քչերն են եղել։ Կիրանցում մենք պաշտպանական կառույցների՝ դեռ բանակի ամրացված շրջանները ձեզ ցույց չենք տվել։ Միայն Իջևան խոշորացված համայնքում  ունենք երկու ամրացված շրջան․ բերդեր ու ամրոցներ են, որոնք տասնամյակներով ծառայելու են ՀՀ անվտանգությանը։ Մինչդեռ ասում էին՝ պատերազմ է լինելու 2024-ին»։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Տավուշի մարզի գլխավոր նորություններից է այն, որ մինչև 20 տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 2029-ի տեղի է ունենալու ՀՀ-ում՝ այդ թվում Իջևան խոշորացված համայնքում խմբային մրցաշարերից 10 խաղ․ «Մենք Ենոքավանի տակ մինչև 2029 թվականը պետք է կառուցենք մարզադաշտ։ Իջևան, պատրաստվիր 2029-ին աշխարհի առաջնությունը դիմավորելու»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարն արված է 2018-ի սեպտեմբերին «Իմ քայլը՝ հանուն Տավուշի» ներդրումային համաժողովից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031