Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներկրվելու առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։
Տեղեկությունն իրացնելիս քրեական ոստիկանները համագործակցեցին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ու Կոտայքի մարզի պարեկների հետ։ Մայիսի 26-ին՝ ժամը 20․50-ին, Երևան-Աշտարակ ճանապարհին իրավապահները հայտնաբերեցին 44-ամյա տղամարդկանց, ձերբակալեցին և «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։
Տղամարդկանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ հինգ կիլոգրամ մարիխուանայով լցված պոլիէթիլային տոպրակ, իսկ մյուսի մոտ նույն զանգվածով լցված փաթեթ։
Մայիսի 27-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում երկուսի նկատմամբ էլ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանք կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։
Կարդացեք նաև
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն


















































