Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտ է՝ այս իրավիճակում, սրանց հեռացնելու ենք, ու ձևավորվելու է կոալիցիա՝ երեք, չորս ուժից․ Աղվան Վարդանյան

Մայիս 29,2026 21:12 Share

«Ի՞նչ խաղաղ ընտրապայքար, համատարած գաղտնալսում են, տուն առ տուն մարդկանց վախեցնում են, ամեն օր հարյուրավոր խուզարկություններ։ Միայն ընդդիմության տարբեր ուժերից այս ընթացքում մոտ 100 ձերբակալված, կալանավորվածներ կան։ Ո՞վ է սա անում։ Անում է մի իշխանություն, վախկոտ ու վախեցած իշխանություն, որը սարսափում է, որ ժողովուրդը կարող է իրեն հանկարծ ռադ անի»,- այսօր Վանաձորում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց պատգամավորի թեկնածու Աղվան Վարդանյանը։

Ըստ նրա՝ այս իշխանություններին «ռադ անելու» հազար պատճառ կա․ «Իր ասած՝ 3 միլիոն վարչապետերից 5000-ին զոհել է իր բերած պատերազմում, 2018-ին ջահելները, որ կանգնած էին, 12.000-ին դարձրել է հաշմանդամ, արցախցին վտարանդի է, Արցախը գոյություն չունի։ Բնական է՝ վախենալու բան ունեն սրանք, իսկ ամենահիմնական վախենալուն՝ գիտեն, որ եթե հեռացվեն, բացահայտվելու են սրանց բոլոր ավերները, ոչ միայն դավաճանությունները, այլև կոռուպցիան, հովանավորչությունը»։

Աղվան Վարդանյանը նաև ասաց՝ երկրի մթնոլորտը փոխվելու է, բարեկեցություն ու ապահովություն են իրենք բերելու․ «Ակնհայտ է՝ այս իրավիճակում, սրանց հեռացնելու ենք, ու ձևավորվելու է կոալիցիա՝ երեք, չորս ուժից։ Ինչով է տարբերվում կոալիցիան սրանց մի անձի իշխանությունից։ Մի անձ որոշում է, ստրուկները նույն բանը անում են, որովհետև կորցնելու բան ունեն։ Կոալիցիան տարբեր ուժերի, քննարկումների, գաղափարների տեղ է, որտեղ ամեն մեկն իր կարծիքն ասում է ու գտնում են լավագույն լուծումը»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031