Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառայողական բնակարանը ազատելու ծանուցում է ուղարկվել գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին․ Ռոման Երիցյան

Մայիս 30,2026 18:57 Share

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը

Հերթական ծանուցումը ՀՀ պաշտպանության նախարարությունից․
2009 թվականին հատկացված 57․7 քմ մակերեսով ծառայողական բնակարանը ազատելու ծանուցում է ուղարկվել Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, ՊԲ տարբեր պաշտոններ զբաղեցրած, 2015 թվականի փետրվարից՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին։

Արմեն Ղահրամանյանը Արցախից է և պարգևատրվել է պետական ու գերատեսչական 12 շքանշաններով, այդ թվում՝ «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով, «Արիության համար» մեդալով, «Շուշիի ազատագրման համար» մեդալով, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Ղահրամանյանը 2018 թվականի հոկտեմբերին ծանր հիվանդության պատճառով ազատվել է պաշտոնից և մինչ այժմ շարունակում է բուժումը։
Բնակարանը հանդիսանում է իր և ընտանիքի անդամների միակ կեցավայրը Հայաստանի Հանրապետությունում։
Պաշտպանության նախարարությանը նշված գործողության կատարումից ձեռնպահ մնալու հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031