Լրահոս
Օրվա լրահոսը

Մարատ Եգանյանի և այլ արցախցիների մասով վերաքննիչ դատարանը, ամենայն հավանականությամբ, փորձելու է փաստացի ձևական հիմքերով բեկանել կայացված ակտերը․ փաստաբան

Մայիս 30,2026 19:38 Share

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը

Մարատ Եգանյանի և այլ արցախցիների մասով վերանայման ու բողոքարկման ոչ ենթակա դատական ակտերի դեմ ՆԳ նախարարության ներկայացրած բողոքները սովորական ընթացակարգով, սակայն կայծակնային արագությամբ վարույթ ընդունելը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի աշխատակազմի հրատապ ծանուցումներն ու հեռախոսագրերը վկայում են այն մասին, որ վերաքննիչ դատարանը, ամենայն հավանականությամբ, փորձելու է «մրցակցության» և «հավասարության» սկզբունքների խախտման պատրվակով արձանագրել ստորադաս դատարանի կողմից արդարադատության բուն էության խաթարում և փաստացի ձևական հիմքերով բեկանել կայացված ակտերը։

Միաժամանակ հիշեցնում եմ, որ բողոքները վարույթ ընդունած դատական կազմի առնվազն երկու դատավորներ՝ դատավոր Բաղմանյանը (7 ակտ) և դատավոր Սահակյանը (4 ակտ), դեռևս 2021 թվականին առաջին ատյանի հենց քաղաքացիական դատարանում կայացրել էին դատական ակտեր, որոնցով ՆԳ նախարարությանը պարտավորեցրել էին արցախցիներին թույլատրել մասնակցել ընտրություններին՝ արձանագրելով վերջիններիս ՀՀ քաղաքացիներ լինելու փաստը։ Նույն ակտերով նաև հստակ նշվել էին, որ դրանք ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և ենթակա չեն վերանայման կամ բողոքարկման (տե՛ս ԱՎԴ/2747/02/21, ԱՎԴ/2745/02/21, ԱՎԴ/2726/02/21, ԱՎԴ/2712/02/21, ԱՎԴ/2712/02/21, ԱՎԴ/2716/02/21, ԱՎԴ/2709/02/21, ԵԴ/27333/02/21, ԵԴ/27337/02/21 և մի շարք այլ գործեր)։

Այդ դատական ակտերի կայացումից ի վեր որևէ դատավարական կարգավորում չի փոխվել։ Այսինքն՝ բողոքարկման անթույլատրելիությունը, քննության ժամկետները և ծանուցման կարգը մնացել են նույնը և լիովին համահունչ են այսօրվա իրավակարգավորումներին։

Հիշեցնեմ նաև, որ ՆԳ նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում մեզ անդրադառնալով նշում է, որ վարչական դատարանի որոշում չկա և գործը վարչական դատարանի քննության ենթակա չէ, մինչդեռ իր բողոքում խոսում է հակառակի մասին։ Բողոքում, ի տարբերության ֆեյսբուքյան և պաշտոնական պարզաբանման, նաև չկա որևէ նշում արցախցիների քաղաքացի չլինելու մասին, որպիսի խորամանկության պատճառն ինձ համար ևս պարզ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031